Վարչական դատարանը վարույթ է ընդունել Արամ Վարդևանյանի հայցադիմումը՝ ընդդեմ Արդարադատության նախարարության
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանը հիշեցրեց, որ Արդարադատության նախարարություն հայցադիմումը ներկայացնելու առիթը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի գործողություններն են եղել։ Փաստաբանը պահանջել է կարգապահական վարույթ հարուցել դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ և նշել, որ հարցը պետք է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխվի։
«Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ հարուցող սուբյեկտներից ամենահիմնականն է։ Արդարադատության նախարարությունից պատասխան էի ստացել․ իմ կողմից ներկայացրած տասն էջից ավել հիմնավորումներին մի քանի էջանոց որևէ հստակ հիմնավորում չպարունակող, անհիմն գրություն էր։ Եվ հենց այդ հարցի վերաբերյալ էլ ներկայացրել էի հայցադիմում Վարչական դատարան։ Վարչական դատարանը այն վարույթ է ընդունել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ 2019թ․ հունիսի 25-ին դատավոր Արմեն Դանիելյանը բեկանեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարան դիմելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կայացված որոշումները և Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննարկման ընթացքում դատավոր Արմեն Դանիելյանը պաշտպանական կողմին զրկել էր դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, ինչը գնահատվեց որպես մրցակցային դատավարության սկզբունքի խախտում։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը