Մինչև օրս չկա բանակցային համընկնող դիրքորոշում հայկական կողմերի և ադրբեջանական կողմի միջև
««Խնդիրն այն չէ, թե ինչ է առաջարկվել, այլ այն, թե ինչի շուրջ են կողմերը պատրաստ համաձայնել: Այսօր առայժմ չունենք այն տարբերակը, որն ընդունելի կլիներ բոլոր կողմերի համար և հանդես կգար որպես երկարատև, կայուն խաղաղության հիմք:
Այսինքն՝ չունենք փաստաթուղթ, որը գտնվում է քննարկման մեջ, որքանով որ հասկանամ եմ՝ դա աշխատանքային փաստաթուղթ է, այլ ոչ թե այն փաստաթուղթը, որի շուրջ առկա է կողմերի համաձայնությանը»,-Aravot. am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս հրապարակած այն կետերին (այդ թվում` յոթ շրջանի վերադարձ Ադրբեջանին), որոնցից սկսած՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո իրեն առաջարկվել է շարունակել արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Վարչապետն ասել էր նաև, որ պատրաստ է վերսկսել բանակցություններն այն կետից, որ թողել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ու հարցադրում արել՝ Արցախի նախագահի թեկնածուներն ու Արցախի ժողովուրդն ուզո՞ւմ են դա:
Ալեքսանդր Մարգարովն այս առնչությամբ ընդգծեց. «Արցախի ժողովուրդն արդեն իսկ հանրաքվեի միջոցով և պետական ինստիտուտների կառուցմամբ հաստատել է պատրաստակամությունն ու վճռականությունը՝ ունենալու սեփական պետություն, իսկ ՀՀ-ն և ՀՀ քաղաքացիները քանիցս ապացուցել են, որ հանդես են գալիս որպես երաշխիք՝ Արցախի հետ միասին: Ադրբեջանը չի համաձայնի այն հանգամանքին, որ Արցախը շարունակի լինել անկախ պետության, այսինքն՝ մինչև օրս չկա բանակցային համընկնող դիրքորոշում հայկական կողմերի և ադրբեջանական կողմի միջև: Հայաստանյան կողմը պնդում է, որ Արցախն իր կարգավիճակով պետք է լինի անկախ: Բնականաբար, Ադրբեջանը չունի հնարավորություն այդ մոտեցման հետ համաձայնելու: Առայժմ բանակցային գործընթացը գտնվելու է այս տիրույթում, երբ դիրքորոշումները չեն համընկնում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը