ԵՊՀ ռեկտորի պաշտոնի մրցույթին իշխանությունը որոշել է սաբոտաժ կազմակերպել, քանի որ չունի թեկնածու
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հունվարի 31-ին նիստ է նշանակել․ օրակարգում բուհի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի հարցն է։ Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունը, քանի որ չունի նախընտրելի թեկնածու, որոշել է սաբոտաժ կազմակերպել։
Հանձնաժողովի որոշ անդամներ կբացակայեն այդ նիստից, եւ քվորում չապահովելու պատճառով նիստը կտապալվի, եւ ըստ այդմ՝ ընտրությունները նախանշված ժամկետում չեն կայանա։
Ի դեպ, պատահական չէ, որ Կապանում իր ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2 տարի բուհերում ռեկտորների ընտրություններ չեն լինելու, կառավարությունը երկու տարով բուհերում ժամանակավոր կառավարիչներ է նշանակելու, մինչեւ կրթական համակարգը բարեփոխեն եւ ռեկտորների թափուր պաշտոնների համար մրցույթներ հայտարարեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը