Սոնա Աղեկյանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազին
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա աղեկյանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազին: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, տեղի ունեցած ասուլիսին ասաց նա:
«Պարոն գլխավոր դատախազ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ աշխատող անձը համաձայն հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, հանդիսանում է պետական պահպանության ենթակա անձ, բնակվում է պետական պահպանվող օբյեկտում, որը միաժամանակ նաեւ անցագրային ռեժիմով է, ապա ենթադրվում է, որ ՀՀ վարչապետ աշխատող անձն ու իր ընտանիքը համաձայն հոդված 1-ի, 3-րդ կետի, պետք է լինեն անվտանգ, սակայն 2019 թվականին դեկտեմբերի 19-ին, համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ պետական պաշտպանություն իրականացնող մարմինը չէր կատարել իրեն վերապահված միջոցառումները:
Պահանջում եմ, որ պետական պաշտպանություն իրականցնող մարմինը կանչվի պատասխանատվության, թե 2019 թվականին դեկտեմբերի 19-ին մարդիկ իրենց տնային զգեստներով եւ մեքենայով ինչպես են փախուստի դիմել եւ եթե այդ պահին նրանց վտանգ սպառնար, մեկը կրակեր, խփեր, ով էր պատասխանատուն»,-ասաց նա:
Նա հավելեց, որ պետական պաշտպանությունը պետք է ավելի ուշադիր լինի եւ պահպանի Նիկոլ Փաշինյան եւ Աննա Հակոբյան ընտանիքի անվտանգությունը, քանի որ նրանք դեռ շատ հարցերի պատասխան են տալու:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը