Բացահայտ սուտ՝ օտարեկրյա ներդրումները ոչ թե աճել են, այլ՝ նվազել
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 մլն դոլարով կամ 27.6%-ով, 2017-ի համեմատ՝ 635 միլիոն դոլարով, կամ 41%-ով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453.8 մլն դոլար, ինչը 68.7 մլն դոլարով կամ 17.8%-ով ավել է, քան 2018-ի ցուցանիշը:
Իրականում, համաձայն Կենտրոնական բանկի հրապարակած ՀՀ վճարային հաշվեկշռի․
1․ 2018 թ․-ի առաջին ինը ամիսներին օտարերկրյա ներդրումները կազմել են 186,4 մլն դոլար, իսկ 2019 թ․-ի ինը ամիսներինը՝ 185,7 մլն դոլար։ Այսինքն, օտարեկրյա ներդրումները ոչ թե աճել են 456 մլն դոլարով, այլ նվազել ավելի քան 700 հազար դոլարով։
2․ Էապես նվազել է օտարեկրյա ներդրողների կողմից եկամուտի վերաներդրումը։ Այն անցած տարվա ինը ամիսներին վերաներդրվել է 73,5 մլն դոլար՝ նախորդ 2018 թ․-ի 106,2 մլն դոլարի համեմատ։ Անկումը կազմել է մոտ 31 տոկոս։
Աղբյուրը՝ yerevan.today


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը