Աչաջրի ծննդատան գործունեությունը շարունակելու համար դրամահավաք է սկսվել՝ Արսեն Թորոսյանը թող վաճառի մեքենան և գումարը հանգանակի. Նունե Ավանեսյան
Աչաջրի ծննդատան գործունեությունը շարունակելու նպատակով դրամահավաք է սկսվել։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյանը։
Նա հայտնեց, որ դրամահավաքի նախաձեռնությունն իրենն է. «Սկսել և մինչև վերջ տանելու եմ, և եթե այսօրվա իշխանությունը պետականամետ մտածողություն ունի, ապա Աչաջուր համայնքի ծննդաբերական բաժանմունքը չպետք է փակվի»։
Հարցին, թե արդյո՞ք ՀՀ առողջապահության նախարարությունը տեղյակ է դրամահավաքի մասին և ինչպես է արձագանքել՝ Ավանեսյանը պատասխանեց. «Ինձ համար միևնույն է՝ նախարարը տեղյակ է դրամահավաքից, թե ոչ»,- ասաց նա և նախարարին կոչ արեց, որպեսզի ինքն միանա ։
«ՀՀ առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող անձը՝ Արսեն Թորոսյանը, բազմիցս հայտարարել է, որ իրեն սպասարկող «Պրադո» մեքենան թանկարժեք չէ և շատ այլ թանկարժեք մեքենաներ ունի։ Խորհուրդ եմ տալիս նրան վաճառել «Պրադոն» և գումարը հանգանակել Աչաջրի ծննդաբերական բաժանմունքին»,– ասաց Նունե Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել, ըստ որի ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, ինչի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։ Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատուները պետք է լուծարվեն։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը