Խնձորի արտահանումն աճել է. ամանորյա ուղերձն էլ հեռարձակվել է ուղիղ եթերում. 100 փաստ վարչապետից
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին մամուլի ասուլիս է հրավիրել Կապանում: Այս անգամ նույնպես վարչապետը ասուլիսը սկսեց 100 փաստից, որոնցից մի քանիսը ստորև.
-Մի շարք գյուղմթերքների արտահանումը 2019-ին էականորեն աճել է 2018-ի նկատմամբ.
Խնձոր-աճը 3240 տոննա կամ 32 տոկոս
Կեռաս-աճը 1440 տոննա կամ 35 տոկոս
Արքայանարինջ-աճը 2000 տոննա կամ 96 տոկոս և այլն:
-2019-ին դատական համակարգի աշխատակիցների համար ձեռք են բերվել 320 նոր համակարգիչներ, որոնք փոխարինել են 2005-ից գործող նոր համակարգիչներին: Այսպիսով, Հայաստանի բոլոր դատավորների համակարգիչները փոխարինվում են նորերով:
- Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել էնախաքննության մարմնի գրեսենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել:
-2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զինծառայության հետ կապված զոհերի պատմական մինիմում է արձանագրվել: Այսինքն՝ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին:
-Ամանորյա միջոցառումներն աննախադեպ բարձր մակարդակով իրականացնելու համար Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին է տրամադրել 271 մլն դրամ: Դեկտեմբերի 31-ի գիշերը վարչապետի ամանորյա շնորհավորական ուղերձը հեռարձակվեց ուղիղ եթերում, բազմամարդ Հանրապետության հրապարակից: Ավելի քան 20 հազար մարդ է մասնակցել Լոս Անջելեսի Գրանդ Փարքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Հայաստանի ղեկավարի մասնակցությամբ նման մասշտաբի միջոցառում Սփյուռքում երբեք տեղի չէր ունեցել:
Աղբյուրը՝ yerevan.today


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը