Վերջին «բաստիոնը»․ ՍԴ-ն «վերցնելը» գերնպատակ է
«Հրապարակ»-ը գրում է․
«Մինչ ոմանք հպարտանում են «Թրանսփարենսի ինթերնեշնլի» վերջին զեկույցի թվերով եւ հայտարարում, որ Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր՝ կոռուպցիայի ընկալման ցուցանիշը, 180 երկրների շարքում զբաղեցնելով 77-րդ տեղը, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ մեր իշխանությունները «վերացնում» են քաղաքական հակառակորդներին եւ բացահայտ տեռոր իրականացնում Սահմանադրական դատարանի ու նրա նախագահի նկատմամբ։ Երեկ արդեն իրավապահները մտել էին Հրայր Թովմասյանի տուն՝ խուզարկության։
Եթե մի շարքում ենք դիտարկում այն բոլոր գործողությունները, որոնք վերջին ամիսներին իրականացվել են ՍԴ նախագահի ու նրա մերձավորների նկատմամբ՝ խուզարկություններ, հարցաքննություններ, մեղադրանքների առաջադրում, կալանք սանիկների նկատմամբ, ապա ակնհայտ է դառնում, որ սա քաղաքական հետապնդումների շարք է, ինչի մասին կարծիք են հայտնել Վենետիկի հանձնաժողովի նախագահը, տարբեր միջազգային ու տեղական կառույցներ, անձինք։ Իսկ երեկ այդ մասին խոսեց նաեւ 2018-ի հեղափոխությունը ողջունած հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, ում հետ Նիկոլ Փաշինյանը մեծ հույսեր էր կապում ժամանակին եւ սպասում էր, որ կժամանի Հայաստան ու կաջակցի տնտեսական ռեֆորմներին։
Հեղինակավոր տնտեսագետն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պարզ ասել էր, որ «կոռուպցիայի դեմ պայքարը չի կարելի վերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի», դա բացասաբար է ազդում հենց պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա: Սակայն մեր իշխանությունը, որը շատ հեշտ նահանջում է տարբեր հարցերում, այս հարցում շատ «հաստատակամ» է՝ Սահմանադրական դատարանը «վերցնելը» նրա համար դարձել է գերնպատակ, որին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չի դրվում»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը