«էրեբունի պլազա» զենքով ներխուժած անձն իր քայլը տարօրինակ կերպով է բացատրել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նախօրեին «էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժման դեպքը շարունակում է լայն քննարկման առարկա մնալ հանրության շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթին հյուրանոց ներխուժած և ձերբակալված Արթուր Թորոսյանի մասին իրավապահների բանավոր խոսակցություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ նա իր քայլը բացատրել է բավականին տարօրինակ կերպով: Երբ իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ինչու է զենքով ներս մտել, ինչու է կրակել, նա բանավոր բացատրել է, թե ինքը մենակ չի եղել, իր մեջ մարդ կա, որը ասել է՝ գնա' այդ քայլին: Ավելին՝ նա խնդրել է իրեն ժամանակ տալ, որ իր միջի մարդու հետ խոսի, որպեսզի կարողանա պատասխանել բոլոր անհրաժեշտ հարցերին:
Այնուհետև նա ասել է, թե իր մեջի մարդը ցանկացել է հանդիպել ՀՀ երկրորդ նախագահի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, քանի որ նրան բան ունի ասելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս իրողությունը հաշվի առնելով՝ իրավապահները նշանակել են դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզեն՝ ինչքանով է հոգեպես հավասարակշիռ վիճակում եղել Արթուր Թորոսյանը հարձակում գործելիս:
Նկատենք նաև, որ նախաքննական մարմինը պարզել է, որ Արթուր Թորոսյանը որսորդական զենքը գնել է օրեր առաջ հենց հյուրանոց մտնելու նպատակով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը