Անընդունելի է, որ ատելության խոսքն ու զրպարտությունը հովանավորվի իշխանությունների կողմից
Antifake.am կայքի հետաքննությունը պարզել և հանրայնացրել է մարդկանց, ովքեր Youtube հարթակում պատրաստել և տարածել են բացահայտ սուտ, կեղծիք և զրպարտություն պարունակող տեսանյութեր: Այդ տեսանյութերը անվանարկում և բացահայտ զրպարտում են Հայաստանի իշխանություններին ոչ հաճո քաղաքական գործիչների, նրանց ընտանիքի անդամների, առանց որևէ փաստ ու փաստարկի խեղաթյուրված ու թշնամանք սերմանող քարոզչություն են իրականացնում մի շարք արտասահմանյան երկրների ղեկավարների հանդեպ: antifake.am կայքի հրապարակումից անցել է տևական ժամանակ, և պատկան մարմիններից չկա որևէ արձագանք: Այդ ալիքների հեղինակները, սակայն, միայն Փաշինյանի ընդդիմախոսներով չեն սահմանափակվել, նրա «կշիռը» բարձրացնելու համար ապատեղեկատվության զոհ են դարձրել նաև համաշխարհային առաջնորդներին՝ կեղծ տեղեկություններ տարածելու միջոցով ազգամիջյան թշնամանք հրահրել:
Ավելին կառավարության պատկան օղակների ներկայացուցիչները անգամ չեն էլ թաքցնում, որ իրենց հայտնի է այդ մարդկանց ինքնությունը, սակայն զարմանալիորեն որևէ քայլ չեն ձեռնարել հանրության տեղեկատվության անվտանգության պահպանման ուղղությամբ: Փաստացի կեղծիք, թշնամանք և զրպարտություն տարածող խումբը հայտնի է, բայց այդ գործունեությունը կասեցնելու համար Հայաստանի իշխանությունը այս շուրջ մեկ տարվա ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկել:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խորը մտահոգություն է հայտնում պետական հաստատությունների անգործության առիթով: Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, տեղեկացված լինելով Youtube հարթակում գործող ատելություն, սուտ, կեղծիք և բացահայտ զրպարտություն ստեղծող խմբի գործունեության մասին, որևէ քայլ չի ձեռնարկել և չի ձեռնարկում օրենքի տառին համապատասխան մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հիմքեր տալով եզրակացնելու, որ ատելություն տարածող խմբի գործությունն առնվազն հաճելի է Հայաստանի իշխանության բարձրագույն օղակներին և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև մտահոգություն է հայտնում տարածված լուրերի առթիվ, համաձայն որոնց antifake.am կայքի բացահայտած զրպարտություն ստեղծող և տարածող խմբի գործունեությունը համակարգվում և ֆինանսավորվում է կառավարական օղակներից: Կոչ ենք անում պատկան մարմիններին ժամ առաջ սկսել հետաքննություն և պարզել լուրերի իսկությունն ու պատասխանատվության ենթարկել ատելություն, զրպարտանք և կեղծիք տարածող խմբին:
Անընդունելի է, որ ժողովրդավարական կառավարման համակարգում ատելության խոսքն ու զրպարտությունը հովանավորվի իշխանությունների կողմից: Ուստի, մենք հայտարարում ենք, որ ստի, կեղծիքի, ատելության խոսքի և զրպարտության դեմ պայքարի համատեքստում ամենայն ուշադրությամբ հետևելու են Հայաստանի կառավարության գործունեությանը, և այդ մասին տեղյակ ենք պահելու խոսքի ազատության պաշտպանությամբ և ատելության խոսքի դեմ պայքարող միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը