Օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու ինձանից․ Հրայր Թովմասյանը՝ տան խուզարկությունից հետո
Այս ամբողջ պրոցեսի հանրային վերահսկողությունը ինձ համար շատ կարևոր է։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ իր տան խուզարկությունից հետո։
«Ուզում եմ երկու բանի անդրադառնալ․ 2-3 անգամ ես հրավիրվել եմ հարցաքննության և այսօր էլ տանն էր ինչ-որ քննչական գործողություններ կատարվել։ Իմ խնդրանքը, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը, որ ամբողջը տեսաձայնագրվի, որովհետև ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու։ Ցավոք սրտի, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու, և այդ ժամանակ ապացուցողական բազան, թե ով ինչ ասեց, ինչու ասեց, չի լինելու։ Իմ միջնորդությունը ես միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունը տեսաձայնագրվի։ Ինձ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մերժելը մեր միջնորդությունը, որ հարցաքննությունը և տան խուզարկությունը չձայնագրվի»,-նշեց նա։
Թովմասյանի համոզմամբ՝ մսխվում է երկրի հեղինակությունը․
«Ցավոք սրտի, այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում իմ շուրջ, Սահմանադրական դատարանի շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են։ Օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես ՍԴ նախագահի, և այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, այդ ամենն արվում է ակնհայտ, և դրա մասին իմ ասելով չի, որ մեր հանրությունը և նաև միջազգային հանրությունը տեղյակ է։ Սրա համար ես միայն ցավ եմ ապրում, քանի որ ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրը այս պարագայում երկրորդական է, շատ կարևոր է ինձ համար երկրի հեղինակությունը, երկրի վաղվա օրը։ Չի կարելի այդքան տարիներ հավաքած հեղինակությունը շատ արագ մսխել»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը