Ահազանգ. մեր հասարակությանը պատել է վտանգի, տագնապի մի զգացում, որը թույլ չի տալիս վստահ լինել վաղվա օրվադ, երկրիդ հեռանկարի հարցում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Առաջին հայացքից միմյանց հետ ի՞նչ կապ ունեն սպանդանոցների դեմ բողոքի ալիքը, ծննդատների փակման դեմ պայքարը, Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը, «Էրեբունի պլազայում» զինված ահաբեկչի հայտնվելը։
Բայց սրանք հունվարի 1-ից մինչև 23-ն ընկած կարճ ժամանակաընթացքում մեր երկրում կատարված իրադարձությունների համառոտ թվարկումն են, որը վկայում է միայն մի բանի մասին․ մեր երկիրը մտել է ցնցումների, անկանխատեսելի իրադարձությունների, անորոշության, անկառավարելիության մի շրջան, որի դրսևորումները կարող են շատ տարբեր լինել։
Եվ մեր հասարակությանը պատել է վտանգի, անապահովության, տագնապի մի զգացում, որը թույլ չի տալիս վստահ լինել վաղվա օրվադ, երեխաներիդ ապագայի, երկրիդ հեռանկարի հարցում։ Մենք կարող ենք, իհարկե, սպանդանոցների մասին որոշումը բացատրել անասունների մորթի կարգավորման անհրաժեշտությամբ, ծննդատների փակվելը՝ ավելի լավ ծննդօգնություն ունենալու ցանկությամբ, ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանությունը՝ նրա թույլ պսիխիկայով, իսկ երեկվա ահաբեկչական գործողությունը համարել զավեշտական մի շոու։
Բայց երբ այդ և համանման իրադարձությունները դասավորում ես մի շարքում՝ Ամանորի տոներին հաջորդած օրերի հարահոսում, հասկանում ես, որ դրանց մեջ որոշակի տրամաբանություն և մեսիջ կա՝ ուղղված մեզ բոլորիս։ Դրանց մեջ ամփոփված է այն փնթի ու թափթփված կառավարումը, որին հանձնված է մեր երկիրն արդեն մոտ 2 տարի։
Դա այն պղտոր հայելին է, որի մեջ ամեն օր նայում են մեր հասարակությունն ու իշխանությունը՝ չունենալով որևէ ծրագիր ու տեսլական։ Վերջապես, գուցե սրանք վերևից եկող այն ազդակներն են, որ զգուշացնում են մեզ ավելի մեծ վտանգների ու այսպես ապրելու անթույլատրելիության մասին։ Գուցե սա ահազանգ է, որը, ցավոք, տեղ չի հասնում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին