Եկատերինբուրգ-Երեւան ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան
Գերատեսչությունը հավաստիացնում է, որ Airbus А320-ը ուրբաթ առավոտյան, ժամը 7.35-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 5.35-ին) դուրս է եկել Կոլցովո օդանավակայանից, բայց մոտ մեկ ժամ հետո ինքնաթիռը, որի մեջ 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ կային, ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան։
Եկատերինբուրգից Երեւան թռչող ինքնաթիռը հետ է դարձել անսարք կանգնակի տվիչի պատճառով, որն սկսել է ահազանգել, ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ՔԿ տրանսպորտի Ուրալի քննչական վարչությանը։
«Բարձրություն հավաքելու ընթացքում կանգնակների անսարքության տվիչը սկսել է ահազանգել, այդ առնչությամբ օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վերադարձնել ինքնաթիռն օդանավակայան... Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում։ Ուղեւորները, անձնակազմի անդամները չեն տուժել։ Օդանավը չի վնասվել»,- ասվում է հաղորդագրությունում։
Քննչական վարչությունը սկսել է փաստի ստուգումները, գերատեսչության աշխատակիցները պարզում են պատահածի պատճառներն ու հանգամանքները։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը