Զենքը որսորդական էր․ ինչու էր տղամարդը ներխուժել «Էրեբունի պլազա»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Երեկ 14:40-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «Էրեբունի պլազա» հյուրանոց, կրակում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին: Վերջինս Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է:
Դեպքի վայր ժամանեցին մեծ թվով ոստիկաններ, որոնց ավելի ուշ միացավ նաեւ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանը: Վերջինս, ըստ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանի, եղել է կրակոցներ արձակած անձի հետ բանակցողը:
Ըստ Ահարոնյանի՝ կրակողն է պայման դրել, որ իրեն ձեռնաշղթաներ չհագցնեն բերման ենթարկելիս, եւ միայն այդ պայմանով է զենքը վայր դրել: Իհարկե, մի փոքր դժվար է պատկերացնել, թե ինչպես կվարվեին այլ երկրներում փաստացի ահաբեկչի հետ, որը կրակելով մտնում է հանրային տարածք, պատանդ պահում մարդկանց եւ պահանջներ ներկայացնում: Համենայնդեպս, այդպիսի սիրալիր վերաբերմունքի չէր արժանանա որեւէ ահաբեկիչ, որի համար ՀՀ ոստիկանապետն անձամբ կբացեր իր ծառայողական մեքենայի դուռը, կնստեցներ մեքենան, ինքն էլ, նստելով մեքենայի դիմաց, բերման կենթարկեր: Այս նուրբ օպերացիան բազմաթիվ հարցեր է առաջացնում:
Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 29-ին Երեւանի Էրեբունի համայնքում՝ «Վիքենդ» չգործող բիլիարդի խաղասրահում, 31-ամյա Գոռ Հակոբյանը պատանդ էր վերցրել մի բնակչուհու, եւ ոստիկանները նրան վնասազերծեցին՝ կրակոցներով սպանելով նրան:
Իսկապես, երկրում իրավիճակ է փոխվել: Ինչեւէ, նշենք, որ արդեն հայտնի է երեկ «Էրեբունի պլազա» ներխուժած անձի անունը՝ Արթուր Թորոսյան: Նա ծնվել է 1987 թվականին Արտաշատ քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զենքը, որով կրակել է, որսորդական էր, ապօրինի: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել միանգամից 3՝ 185 /ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/, 218 /պատանդ վերցնելը/ եւ 235 /ապօրինի զենք պահելը, օգտագործելը/ հոդվածների հատկանիշներով: Նրան սպառնում է 6-10 տարվա ազատազրկում:
Իսկ ինչո՞ւ էր նման արարքի դիմել: Իրավապահները դեռ չեն շտապում վարկածներ առաջ քաշել: Միայն հայտնի է, որ նրա ֆեյսբուքյան էջը բավականին ակտիվ, քաղաքականացված է եղել: Նա սատարել է Ռոբերտ Քոչարյանին: Ուշագրավն այն է, որ վերջին շրջանում Քոչարյանի որոշ աջակիցներ նրան հեռացրել են ֆեյսբուքյան ընկերների ցանկից: Գործի մանրամասները կհայտնենք առաջիկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ