Արցախում քննարկումները վերածվել են նորօրյա իշխանություններին քծնելու-սիրաշահելու մրցույթի
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ, երբ քննարկման հիմնական թեմաները պետք է լինեին Արցախի ավտանգության քննարկումները, վերածվել են Հայաստանի նախկին իշխանություններից առավելագույնս առանձնանալու, մեղադրանքներ հնչեցնելու, նորօրյա իշխանություններին քծնելու-սիրաշահելու մրցույթի։
Հիշյալ պայքարում առաջնահերթությունն արդեն պատկանում է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին եւ յուր աջակիցներին։ Ի դեպ, ոչ վաղ անցյալում սրանք ՀՀ տարբեր պաշտոնյաների աչքը մտնելու, «շոյանքներ վաստակելու» համար պատրաստ էին ամեն ինչի:
Կտրուկ շրջադարձ ապրող մասիսականներից` Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը, որ Արցախի համար խառն օրերին հիմնական սաբոտաժնիկներից էր, ու Մասիս Մայիլյանի ուղղորդմամբ ճառեր էր ասում, շատ հեռուն գնալով` օրերս «անդրադարձել» է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին...
Ե՞վ, ոչ ավել-ոչ պակաս` Սերժ Սարգսյանի առանցքային թիմակցի մահվան իրողությունը «կապել» Սերժ Սարգսյանի հետ՝ իբր «գաղտնիություն պարտակելու հիմքով», ինչն էլ խոր զզվանք է առաջացրել արցախցիների մեջ` Վահան Սայադյանի եւ նրա «պատրոնի» նկատմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը