Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT

Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր
Հայաստան

Ակնհայտ է, որ իշխանությունն առաջնայինը երկրորդականից չի տարբերում, կարևորը շոու ապահովելն է. Դավիթ Խաժակյան

Չեմ զարմանում վարչապետի այն հայտարարությունից, որ հաջորդ Ամանորին 570 մլն դրամ կծախսվի, որովհետև թե՛ Կառավարությունը, թե՛ քաղաքային իշխանությունն ակնհայտ է, որ առաջնայինը երկրորդական ծախսերից չեն տարբերում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Իրենք կարող են համայնքային, մարզային ծննդատները փակել և շեշտը դնել տոնական միջոցառումների վրա, մարդկանց համար շոուն ապահովել: Դա արդեն մեզ ծանոթ գործելաոճ է, որին գնահատական տալու առանձնապես կարիք չկա: Այդ 570 մլն դրամով հաստատ կարելի էր մի քանի ծննդատուն պահել, Երևանի խնդիրների մասին էլ չեմ խոսում»,- նշեց Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով Երևանում Ամանորի տոնակատարությունների համար տրամադրված 271 միլիոն դրամին, հայտարարել էր, որ 2019թ. դեկտեմբերի 26-ից 2020թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ շրջանառություն է կատարվել Հայաստանում.


«Ես ուզում եմ խոսել այն քաղաքացիների հետ, որոնք դեռ կասկածում էին, որ արդյո՞ք արժեր Ամանորին այդքան ծախս անել: Այս տվյալները տեսնելով՝ մենք մյուս Ամանորին ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անենք»,- ասել էր նա:

Ավելի ուշ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին՝ պատասխանելով հարցին, թե ինչու են հայերը կրկին նախընտրել Ամանորին այցելել Թբիլիսի՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մյուս տարի Կառավարությունը ոչ թե 271 մլն դրամ կծախսի Ամանորի միջոցառումների համար, այլ՝ 570 մլն դրամ: Սրանով ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների կհրավիրենք Հայաստան, այլև կօգնենք, որ ՀՀ քաղաքացիներն Ամանորը նշեն Հայաստանում»:

Դավիթ Խաժակյանը կարծիքով՝ Թբիլիսիում Ամանորն անցկացնելու առիթը ոչ թե միջոցառումների ծախսերն են, այլ քաղաքի հարմարավետությունը, տուրիստական ենթակառուցվածքների առկայությունը:

«Թբիլիսիում միջոցառումների ծախսերը այդքան մեծ չեն, Երևանը հակառակը, ունի միջոցառումներ, չունի տուրիստական ենթակառուցվածքներ: Կարծում եմ՝ այս համեմատականի մեջ մենք պետք է առավելությունը տանք ոչ թե մի քանի օրյա միջոցառումներին, այլ ենթակառուցվածքների զարգացմանը: Ավելի շատ գումար ծախսենք, որպեսզի հնարավորինս քիչ գնան, ակնհայտ է, որ մեկը մյուսի հետ կապ ունենալ չի կարող»,- ասաց Խաժակյանը:

«Լույս» խմբակցության ղեկավարի խոսքով՝ հայերը նախընտրում են Ամանորին գնալ Վրաստան մի շարք պատճառներով, մասնավորապես, հյուրանոցների, տների անհամեմատ էժան լինելու համար:

«Մարդիկ այլընտրանք են փնտրում, գոնե Երևանից դուրս անցկացնեն տոնական միջոցառումները: Դա կարող էր լինել Հանրապետության որևէ այլ մարզում, բայց քանի որ մեր հանգստյան գոտիներում, հատկապես՝ Ամանորին, գներն այնպիսին են, որ դրանք գերազանցում են շատ ավելին, քան, եթե մարդ հասնի հարևան երկիր, բնականաբար, մարդիկ նախապատվությունը տալիս են երկրորդին: Այսինքն՝ պետք է հասկանանք, որ մարդիկ, որոնք գնում են Վրաստան, նրանք նախընտրում են հանգիստն անցկացնել գոնե Երևանից դուրս: Հիմա բերել են, ամբողջ միջոցառումները կենտրոնացրել են Երևանում, տրամաբանությունը ո՞րն է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ Երևանում Ամանորին ծախսված 271 միլիոն դրամի արդյունքում է 9.3 մլրդ դրամով աճել շրջանառությունը, Դավիթ Խաժակյանը նշեց, որ ներկայացված ցուցանիշները արժանահավատ չեն:

«Իսկապես, հաշվարկման տրամաբանությունն անհասկանալի է: Այդ թվերը վիճահարույց են, արժանահավատ չեն, ինչպես շատ ու շատ այլ թվեր, որ հնչեցնում է կառավարությունը: Մյուս կողմից պետք է հաշվի առնենք, եթե համերգին մարդկանց ներկայությունն այնքան չէր, որ համեմատական լիներ այդ թվերի հետ, ինչպես են միջոցառումները կապվում այդ թվերի հետ: Նախ, պետք է այդ միջոցառումներին մարդիկ մասնակցած լինեին, նոր մնացածը»,- նկատեց նա: