Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT

Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր
Հայաստան

Էթիկայի ուսուցումը հղկում է հոգին, ընդլայնում մտահորիզոնը

Այս ամենի մասին խոսեցինք էթիկայի ուսուցման մասնագետ Մարգարիտա Խաչատրյանի հետ

Բարև, շնորհակալություն, խնդրում եմ. պատկերացրեք, եթե այսբառերն ուղղակի ստեղծված չլինեին. լավ արարքը կմնար առանցերախտագիտության, սովորական խնդրանքը կհնչեր հրամանի պես, իսկ պարզ հարցը կնմանվեր անպատկառության, տիրապետողկդառնային անհանդուրժողականությունն ու ագրեսիան: Կարևոր է, որ մանկուց մարդու մեջ սերմանվեն այդ «կախարդական» բառերիբարի սերմերը, որոնք ավելի գեղեցիկ ու լուսավոր կդարձնենաշխարհը: Այստեղ երեխաները պարզապես չեն վարժվում էթիկայիու վարվեցողության կանոններին, այդ ամենը, համադրվածգեղագիտական դաստիարակության հետ, մերվում է նրանց էությանմեջ, դառնում ներքին կուլտուրայի արտահայտություն, առօրյայիանբաժան մաս:

Էթիկայի ուսուցումը միայն դանակ-պատառաքաղ ճիշտ գործածելը չէ

էթիկան դանակ-պատառաքաղ ճիշտ օգտագործելն է. դրանք ընդամենը էթիկետի կանոններ են, իսկ էթիկան շատ ավելի համապարփակ հասկացությունէ: Էթիկան այն է, թե ինչպես ես խոսում ընկերոջդ հետ, ինչպես ես քայլում փողոցում, ինչպես ես հասարակական ու մշակութային տարբեր վայրեր այցելում, օգտվում տարբեր ծառայություններից՝ տրանսպորտ, խանութ, ընդհանրապես, ինչպես ես քեզ դրսևորում մարդկանց միջավայրում, որքանով ես բարեհամբույր, հանդուրժող, ուշադիր ու ներողամիտ: Էթիկապես հարուստ մարդն, ըստ էության, նորմալ մարդն է: Խնդիրն այն է, որ տեխնոլոգիապես զարգացած մեր դարաշրջանում շատերն են իրենց մեջ կորցրել այդ մարդ որակը, բնությունից հեռացել ու չարացել, մարդիկ, նաև երեխաները այսօր ավելի եսակենտրոն ու եսասեր են: Ու մեր օրերում առավել է կարևորվում էթիկայի ուսուցումը այդ առումով ևս: Էթիկան ճիշտ փոխհարաբերությունների կերտման ուսմունք է, բարոյագիտություն ու բարու գիտություն է, որն օգնում է երեխային դառնալ լիարժեք, դրական որակներ կրող, բարձր որակական արժեքների տեր մարդ-քաղաքացի, որը օրինակ կդառնա նախ իր հասակակիցների համար, իսկ մեծանալուց հետո՝որպես ծնող իր զավակի համար:

Էթիկայի ուսուցումը երեխաների ներդաշնակ զարգացմանպարտադիր պայման է

Էթիկայի ուսուցումը շատ կարևոր դեր ունի երեխայի արժեհամակարգի, ճիշտ դաստիարակության և ի վերջո հասարակության մեջ ինտեգրվելու համար։ Էթիկան երեխային սովորեցնում է տարբերել լավը վատից, ճիշտը՝ սխալից, բարին՝ չարից, ճանաչել տարբեր մշակույթների առանձնահատկությունները։ «Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնի դասավանդող Սուսաննա Ալեքսանյանը էթիկայի ուսուցումը հնարավորինս վաղ տարիքից կարևորում է մի շարք առումներով. «Երեխաները սովորում են և արդեն կարողանում են պատասխանել այն հարցերին, որոնք մարդն ամբողջ կյանքի ընթացքում տալիս է՝ առնչվելով իրեն անծանոթ կամ էլ խորթ իրավիճակների հետ. ո՞վ, ի՞նչը, որտե՞ղ, ինչպե՞ս և ինչո՞ւ։ Ըստ էթիկետի անգլիացի մասնագետների, եթե մարդը չգիտի՝ տվյալ իրավիճակում իրեն ինչպես պետք է դրսևորի, ապա իմանալով այդ 5 հարցի պատասխանը, նա շատ ճիշտ կկողմնորոշվի ինչ անել կամ ինչպես չանել։ Էթիկան և էթիկետը մարդու մեջ առաջացնում են բազում հարցեր՝ բնականաբար տալով նաև բոլորի պատասխանները։ Թոմաս Սասն ասել է. «Հաճախ ենք լսում․ «Նա դեռ ինքն իրեն չի գտել»։ Բայց գտնել ինքդ քեզ հնարավոր չէ, քեզ միայն կարող ես կերտել»։ Մեր էթիկայի դասերը հենց դա են սովորեցնում երեխային. ինքնակերտման արվեստը, որն էլ գրավականն է ողջ կյանքի ընթացքի հաջողության հասնելու։ Առհասարակ, էթիկան մարդուց ակնկալում է ինքնազարգացում, ինքնաճանաչողություն, ինքնաբացահայտում և ինքնադրսևորում հասարակության մեջ։ Այս չորս հատկանիշները մենք կառուցում ենք մեր դասաժամերի ընթացքում, մեր ամբողջ թիմի հետ, քանի որ բոլորս իրար հետ համաձայնեցված ծրագրով ենք աշխատում:

Էթիկայի ուսուցումը գեղագիտական ճաշակ է ձևավորում

Քաղաքակիրթ հասարակության ընդունած կանոնների իմացությունը օգնում է երեխային իրեն վստահ զգալ հյուր գնալիս, սեղանի շուրջ, թատրոնում, հասակակիցների հետ շփվելիս, ընդհանրապես առօրյա տարբեր իրավիճակներում: Բայց էթիկայի կանոնները միայն արհեստական պահվածք չէ, այլ ավելի ներքին զարգացվածության ցուցիչ, գեղագիտական դաստիարակության բնական դրսևորում: Էթիկայի ուսուցումն անարդյունավետ է, եթե չի միքսվում գեղագիտական դաստիարակության հետ:

Էթիկայի դասընթացներն պիտի անցնեն ինտերակտիվ, թեմատիկ, գործնական, հոգեբանական խաղերով և մշակութային ու հասարակական տարբեր վայրեր այցելություններով

Մանկաբանները համոզված են, որ գոյություն չունի «միջին երեխա», իսկ բարձր և ցածր կարողությունները պահանջում են հատուկ ուշադրություն: Դաստիարակության բանալին նրանք համարում են որևէ երևույթինկատմամբ երեխայի մեջ հետաքրքրություն արթնացնելը, ինչի վրա էլ մենք ողջ մասնագիտական թիմով կենտրոնացել ենք: Դեռ չի ստեղծվել այնպիսի դպրոց, որտեղ երեխան կկարողանա ստանալ իրեն անհրաժեշտ բոլոր գիտելիքներն ու հմտությունները: Դրա փոխարեն մենք սովորեցնում ենք ինքնուրույն մտածել, ստեղծագործել և գտնել լուծումներ այս կամ այն իրավիճակում: «Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնում ուսուցչի և երեխաների փոխհարաբերությունները կառուցված են փոխադարձ հարգանքի վրա, ինչն օգնում է մեզ արդյունավետ կազմակերպել դասերը. «Նախ սկզբից պարտադիր ուսումնասիրում ենք պատմությունը, այդ ամենը անպայման ենթարկում ենք ուսումնասիրության, քննարկման, կլոր սեղանի սկզբունքով, որպեսզի նրանց մեջ ձևավորվի առողջ բանավիճելու, առողջ քննադատելու և ստեղծագործելու ունակությունը։ Դասերը կազմակերպում ենք արդեն թեմատիկ պլանով: Հաճախ ենք խաղում «Ի՞նչն է սխալ, և ի՞նչն է ճիշտ» խաղը, որի ընթացքում նաև օրինակներով փորձում ենք մեկնաբանել։ Օրինակ՝ «ճիշտ է, արդյո՞ք, որ տղան մայթեզրին կամ կանգառում վազում է», կամ «Ինչո՞ւ է աղջիկը օգնում մայրիկին, արդյո՞ք դա ճիշտ է, թե ոչ»։ Նմանատիպ հազար ու մի հարցեր ունենք, մի հարցը մոտ 10 անգամ կրկնվում է, տարբեր հարցադրումներով։ Այս խաղի միջոցով տեղի է ունենում նաև մասնագիտական բացահայտում, թե որ հարցերի մեջ են երեխաները թերանում, և ըստ դրա՝ էլ ավելի ենք ընդգծում տվյալ թեման։ Բացի գործնական աշխատանքից անպայման այցելում ենք նաև մշակութային, պատմական վայրեր՝ ստեղծելով նրանց համար հնարավորություն, կիրառելու այն, ինչ նրանք արդեն սովորել են»: Կենտրոնի ղեկավար Սաթինե Ղարաքեշիշյանը նշում է, որ այդ այցելությունները ձևական բնույթ չունեն, դրանք արվում են ներքին հզոր որակներ կերտելու համար. մարդը պետք է ներքին կրթվածություն ունենա, իսկ դա մշակվում է լսածի ու տեսածի համադրությամբ:

Երեխայի էթիկական դաստիարակությունն անհնար է առանց ծնողների օգնության

Ծնողների հետ համագործակցությունը կրթական ծրագրի պարտադիր բաղադրիչներից մեկն է: Դա նպաստում է էթիկայի կանոնների ամրապնդմանը։ Կարևոր է, որ տանն էլ տիրի այն միջավայրը, որին սովորում է երեխան դպրոցում. «Օրինակ, եթե անցել ենք «Ուտելու էթիկա» դասը, ապա ծնողները դրա մասին ինֆորմացիա են ստանում և որոշակի ցուցումների շնորհիվ տանը նույնպես ստեղծում են տվյալ միջավայրը, ինչը տալիս է կրկնակի արդյունք։ Համագործացության կամուրջը հենց սկզբից ենք կառուցում, ինչի արդյունքում թե՛ ծնողը, թե՛ ուսուցիչը արժեքավոր տեղեկություններ են ստանում երեխայի կարողությունների, հետաքրքրությունների, համակրանքների ու հակակրանքների մասին: Շատ կցանկանայի, որ թե՛ մեր կենտրոնում, և թե՛ ընդհանրապես մեր կրթական համակարգում կիրառվեր «Այցելություն ընտանիք» գործիքը: Այն երկրները (Սինգապուր, Կանադա, Ճապոնիա), որոնք կիրառում են այդ գործիքը, շատ լավ արդյունքներ ունեն: Տնային այցելությունները մասնագետին էլ ավելի լայն հնարավորություն են տալիս երեխայի մասին ավելի լավ պատկերացում կազմել: Դա հետազոտություն, փորձաքննություն է երեխայի միջավայրի մասին, որից հետո համագործակցության արդյունքում միջավայրը ենթարկվում է մասնագիտական փոփոխության: Ճիշտ է, պատահում է՝ երեխայի սովորածը հակասում է իր շրջապատի որոշ դրվածքներին ու սովորույթներին, կենտրոնում սովորում է մի բան, տանը մեկ այլ բան են ասում ծնողը, կամ պապիկ-տատիկը: «Մեր դերն այն է, որ երեխային այնքան հզորացնենք այս ոլորտում, որ իր սեփական կարծիքն ունենա, ամուր լինի իր համոզմունքներում, կարողանա ապացուցել իր ճշմարտացիությունը:

Էթիկայի դասերը՝ դպրոցական առարկայական ծրագրում

Խորհրդային Միության դպրոցներում էթիկան ընդգրկված է եղել դպրոցական առարկայացանկում: Ինչու՞ այն չի ընդգրկվում այսօր. «Մեր հեռահար նպատակն է. էթիկա առարկան ընդգրկել դպրոցական առարկայացանկում, վաղ թե ուշ մեր նախարարությունը պիտի հասկանա, որ դա մեծ բաց է մեր կրթական ոլորտում»,- ասում է «Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնի տնօրենը: Անչափ կարևորում է մասնագետի պրոֆեսիոնալիզմը, հենց նրա աշխատանքից է կախված, թե ինչ հաջողություն կունենա քո մշակած ծրագիրը. կարող ես շատ լավ մշակված ծրագիր ունենալ, բայց եթե մասնագետդ տեղում չէ, ապա ծրագիրը ոչ արդյունավետ է: Շատերն են գաղափարը վերցնում և օգտագործում, բայց հարցն այն է, թե ինչպես են օգտագործում, որովհետև առանց իսկական մասնագետի առկայության վաղ թե ուշ տապալելու են ծրագիրը: