«Դու դեռ աշխատանք չունե՞ս, պետք է քո գործի հարցը լուծել». Փաշինյանը՝ «Նավակ ճոճողին» պաշտոն է խոստացել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կարկառուն ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ Ճոճողը, կնշանակվի «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնում։ Այս պահին ընթանում է մրցույթը։
Մեզ հայտնի դարձավ, որ Գաբրիելյանը հաղթահարել է մրցույթի 2-րդ՝ բանավորի փուլը։ Տեղեկացանք, որ Գաբրիելյանը մեծ դժվարությամբ է կարողացել անցնել բանավոր քննությունը, նրան մի կերպ, ձգելով անցկացրել են։ Մեր աղբյուրները պնդում են, որ ամենայն հավանականությամբ հենց նա էլ կնշանակվի տնօրենի պաշտոնում։
Գաբրիելյանի՝ այս պաշտոնում նշանակվելու մասին զրույցներ էին պտտվում դեռ անցած ամռանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նույնիսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է նրա հետ մի քանի անգամ հանդիպել՝ նախնական հարցազրույց անելու նպատակով, սակայն հրաժարվել են այդ մտքից, քանի որ Գաբրիելյանը բավարար մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ չի ունեցել։ Նաև խոսում են, որ ՔՊ հավաքներից մեկի ժամանակ վարչապետը Վիլեն Գաբրիելյանին հարցեր է՝ «Դու դեռ աշխատանք չունե՞ս, պետք է քո գործի հարցը լուծել»։ Դրանից հետո տեղի է ունեցել Թորոսյանի հետ վերընշված հանդիպումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը