Իրավապահների հավաքի հետքերով․ ինչո՞ւ է այն չէր կայացել եւ ինչ սպասել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ քննչական կոմիտեում հունվարի 17-ին չի կայացել նախապես պլանավորված հանդիպումը: Բանն այն է, որ այդ օրն իր բնարակարանում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան էր եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանը: Իսկ ի՞նչ հանդիպման մասին է խոսքը: Թերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում հրավիրվելու է խորհրդակցություն մի շարք գործարարների ահազանգի առիթով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հունվարի 9-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանին (որը ահազանգի հեղինակն է), ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանին, որպեսզի խնդրին համատեղ լուծում տան:
ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանը «թերթին ասել էր, որ եվրոպական երկրներից դեպորտ արված շատ հայեր՝ որպես պրոֆեսիոնալներ, իրենց համար, չակերտավոր ասած, նոր մասնագիտություն են գտել. մտնում են առեւտրի կենտրոններ եւ տարբեր խանութներից գողություն են անում: Իսկ երբ բռնվում են, սպասում են՝ 72 ժամը լրանա, դուրս են գալիս՝ ցուցմունք տալուց հրաժարվելով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը