Կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է եղել. մասնակցել են Ար. Միրզոյանը, Ալեն Սիմոնյանն ու Մակունցը
«Փաստ» թերթը գրում է․
«Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում քանիցս անդրադարձել է իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ կիրառվող քաղաքականությանը։
Օրինակները բազմաթիվ են, երբ իշխանական պատգամավորներն ԱԺ ամբիոնից արհամարհական կամ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում ընդդիմադիր հատվածի նկատմամբ, կամ հաճախ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները «բլոկում» են՝ հետագայում ներկայացնելով որպես իրենց կամ կառավարության կողմից արված նախաձեռնություն։
Այս վարքագիծը դրսեւորվում է նաեւ հայտարարությունների եւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ «քայլողները» հստակ ցուցումով արհեստական ակտիվություն են դրսեւորում:
Ամեն ջանք գործադրվում է հասարակության աչքին ակտիվ, «աշխատող» թիմի տպավորություն ստեղծելու համար՝ միեւնույն ժամանակ ապահովելով վարչապետի ու կառավարության անդամների համար կանխավ պատրաստված հարցերի ներկայացումը:
Սա նաեւ թույլ է տալիս ընդդիմությանը մաքսիմալ քիչ հնարավորություն թողնել ելույթ ունենալու եւ հարցեր տալու համար:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցել են իշխանական խմբակցության ներկայացուցիչներ։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հանդիպմանը ներկա են եղել Լիլիթ Մակունցը, Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը։
Հանդիպման բուն նպատակը երեկվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իշխանական խմբակցության ակտիվության ապահովումն է եղել, որպեսզի ընդհանուր օրակարգերում եղած թեմաների հետ կապված հիմնական ասելիքը ապահովեն հենց իմքայլականները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը