Քաղաքապետարանի հավաքարարները բողոքում են. չեն ստացել 13-րդ աշխատավարձը
Երևանի քաղաքապետարանի հավաքարարները բողոքում են, որ չեն ստացել 13-րդ աշխատավարձը։
«Քաղաքապետարանի բոլոր վարչությունների աշխատակիցները ստացել են այդ 13-րդ աշխատավարձը, մենք ՝ոչ։ Պետք է գլխավոր ֆինանսիստը ստորագրի, որ ստանանք, բայց չի ստորագրում։ Հիմա էլ պարզվում է, որ պետք է արձակուրդ գնա, իսկ որ գնաց, ստացվում է, այդպես էլ չենք ստանալու։ Պետք է 13-րդ աշխատավարձը մեկ աշխատավարձի չափով լինի։ Այն աշխատակիցները, որոնց աշխատավարձը 100 հազար դրամից բարձր է, Հայկ Մարությանի հրամանով նրանք բոլորը ստացել են 100 հազար դրամ, իսկ նրանք, ում աշխատավարձը 100-ից ցածր է, օրինակ մերը, պետք է 13-րդ աշխատավարձը ստանային իրենց կեղտոտ աշխատավարձի չափով, այսինքն՝ ինչքան ստանում են, բայց ու՞ր է»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքապետարանի հավաքականներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց.
«Հավաքարարները ոչ թե քաղաքապետարանի աշխատողներ են, այլ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ԳՇՊՇ» ՓԲԸ-ի աշխատակիցներ, հետևաբար քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների վարձատրության հետ ուղղակի կապ չկա: Միևնույն ժամանակ, ՓԲԸ-ի աշխատակիցների պարգևավճարներին և հավելավճարներին վերաբերող հարցերը գտնվում են ՓԲԸ տնօրինության իրավասության ներքո:
Այնուհանդերձ, ես տեղեկություն ունեմ, որ մոտ օրերս հավաքարարները «13-րդ աշխատավարձ» կստանան:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը