Մսավաճառներն ու անասնապահները առավոտյան փակել են Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը
Գեղարքունիքում մսավաճառներն ու ֆերմերներն այսօր՝ հունվարի 22–ին, բողոքի ակցիա են կազմակերպել անասունների մորթը սպանդանոցներում իրականացնելու օրենքի նախագծի դեմ եւ փակել Վարդենիս-Երեւան միջպետական ճանապարհը։
NEWS.am-ի հետ զրույցում գյուղացիներից մեկն ասաց, որ կտրականապես դեմ են սպանդանոցներին. «Մենք համաձայն չենք սպանդանոցային մորթին, եւ եթե Կառավարությունը հետ չկանգնի իր այդ որոշումից, կրկին ճանապարհը կփակենք»։
Նրա խոսքով՝ իրենց հետ հանդիպել է Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։ Վերջինս բանակցել է ցուցարարների հետ, որպեսզի ճանապարհը բացեն։
«Մենք լսեցինք, մեր համայնքի ղեկավարին եւ ճանապարհը բացեցինք։ Նա էլ մեզ ասաց, որ սպասենք, եթե Կառավարությոն որոշումը մեզ չգոհացնի, մեր սրտով շուծում չլինի, ինքն էլ մեզ հետ կգա եւ ճանապարհը կփակի»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը