Նորմերի խախտումներ ԱԳԼՃԿ-ներում, դիահերձման բաժանմունքներում. ԱԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից նախորդ տարի ավելի քան 350 վարչական վարույթ է իրականացվել ԱԳԼՃԿ-ների հանդեպ՝ դրանցում գործող սանհանգույցներում սանիտարահիգիենիկ խնդիրների պատճառով, ինչի արդյունքում զգալի շտկումներ են կատարվել: Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից:
Շուրջ 270 վարչական վարույթ է հարուցվել դեղերի շրջանառության վերահսկողության մասով` գնալով ստացված բողոքների, թեժ գծով ստացված զանգերի ու ձեռք բերված տվյալների հետքերով՝ պարզելու ՀՀ-ում գրանցման եւ օրինական ներմուծված լինելու տեսանկյունից կասկած հարուցող, չդրոշմապիտակավորված դեղերի առկայությունը։
Գեղարքունիքի ու Արարատի մարզերում բուժհաստատությունների դիահերձման բաժանմունքներում լայնածավալ զննումներ են իրականացվել, տրվել են արձանագրված բազմաթիվ խախտումների վերացման կարգադրագրեր։ Այս գործընթացը շարունակվում է այլ մարզերում։
Նաեւ լայնածավալ զննումներ են իրականացվել շինհրապարակներում՝ աշխատողների անվտանգության նորմերի պահանջների կատարման ուղղությամբ:
2020-ին իր գործունեության ընթացքում առաջին անգամ ԱԱՏՄ-ն առաջնորդվելու է ստուգումների ծրագրով։ Դրանում ընդգրկված է շուրջ 200 ռիսկային գնահատված ընկերություն։ Ծրագրված ստուգումներին զուգահեռ՝ կլինեն նաեւ չծրագրվածները՝ հիմք ընդունելով ԱԱՏՄ թեժ գծով, մամուլով եւ դիմում-բողոքների տեսքով ստացված տեղեկությունները։ Մինչ այժմ տեսչական մարմինը վարչական վարույթներ է իրականացրել սեփական նախաձեռնությամբ։
2019-ի տարեվերջին ԱԱՏՄ խնայված միջոցների հաշվին կառավարության որոշմամբ ձեռք բերվեց նոր աշխատանքային գույք եւ համակարգչային տեխնիկա՝ այդպիսով բարելավելով աշխատանքային պայմանները։ Փոխարինվեց խիստ հնամաշ գույքն ու հին տեխնիկան․ նախկինում 2-3 աշխատող ստիպված էր աշխատել մեկ համակարգչի վրա, որոնք նույնիսկ նորմալ չէին աշխատում։
Տեսչական մարմնի վրա դրված խնդիրներին օպերատիվ արձագանքելու, հատկապես սահմանային անցման կետերում տեսչական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով թարմացվել եւ վերազինվել է ԱԱՏՄ ավտոպարկը․ 11 մեքենա հատկացվել է կառավարության որոշմամբ, եւս 8-ը՝ ԵԱՏՄ կողմից՝ գործընկերային սկզբունքով։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը