Խորհրդարանն ընդունել է մի շարք օրենքներ, այդ թվում բանկային գաղտնիքի բացման մասին
ՀՀ Ազգային ժողովի հունվարի 22-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական լրացումների, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Դրանց թվում են.
Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 73, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 20);
«Քրեական դատավարության» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 73, դեմ՝ 37), ենթադրում է բանկային գաղտնիքի բացում;
«Սեփականության իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 110, դեմ՝ 1);
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը (կողմ՝ 113, միաձայն)։
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք այլ օրինագծերի։ Այդ թվում.
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 106, միաձայն);
Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 111, միաձայն)։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը