Հրայր Թովմասյանին վերագրվող գույքի իրական սեփականատերը ժամանել է ՀՀ՝ հարցաքննվելու
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբիկ Ղազարյանը, ով Հրայր Թովմասյանի կնոջ քրոջ ամուսինն է եւ ում պատկանում է հայտնի նոտարական գրասենյակը, արդեն Հայաստանում է։
Նա դեկտեմբերի 28-ին հարցազրույց էր տվել թերթին եւ ասել, որ պատրաստվում է գալ Հայաստան, պատասխանել նախաքննության մարմնի հարցերին եւ ներկայացնել, թե ինչ պայմաններում է 2009 թվականին ձեռք բերել այն գույքը, որը վերագրվում է Հրայր Թովմասյանին, եւ որի պատճառով վերջինիս պաշտոնի չարաշահման մեղադրանք է առաջադրվել։
Ղազարյանի փաստաբան Հայկ Քոչինյանը երեկ թերթի հետ զրույցում ասել է. «Հրապարակվել էր հաղորդագրություն, որում արծարծված փաստական հանգամանքներն իրականության հետ աղերս չունեին։ Դրա համար պարոն Ղազարյանը, վրդովված, հազարավոր կիլոմետրեր է կտրել, որպեսզի գա եւ ներկայացնի այդ պարզաբանումները, համապատասխան հիմքեր, տեղեկություններ, որ այդ վիճարկված գույքը, շահարկվող գույքն իրեն է պատկանում սեփականության իրավունքով, եւ Հրայր Թովմասյանը դրա հետ առնչություն չունի։
Այդ պատճառով էլ նախաձեռնությունը հենց Ռուբիկ Ղազարյանինն է։ Այնուհանդերձ, ես գտնում եմ, որ շահագրգիռ կողմը պետք է վարույթն իրականացնող մարմինը լինի՝ կապված այս գործի լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության հետ։ Պարոն Ղազարյանը պատրաստ է ներկայացնել այն բոլոր տեղեկությունները, որոնք իր ձեռքի տակ կան»:
Փաստաբանը հավելել է, որ մինչ այս պահը Ռուբիկ Ղազարյանը որեւէ կերպ ներգրավված չի եղել քրգործով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը