Մսի սակավությունն ազդել է նաեւ մսամթերք արտադրողների վրա. կրճատել են քանակն ու տեսականին
«Փաստ» թերթը գրում է․
«Ինչպես երեւում է, մսավաճառների ու անասնաբույծների բողոքի ակցիաները բարդ խնդիրներ են ստեղծում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, անասնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսությունների բոյկոտը հանգեցրել է տեղական արտադրության մսի զգալի սակավության:
Եվ ահա, պարզվում է, որ դա մասնավորաբար ազդել է «Բարի Սամարացի» ընկերության գործունեության վրա. ընկերության հայտարարության համաձայն, տեղական արտադրության մսի քանակի նվազման հետեւանքով ընկերության մսամթերքի որոշ տեսակներ հնարավոր է առժամանակ չարտադրվեն կամ արտադրվեն սահմանափակ քանակությամբ։
Ընկերությունը նաեւ տեղեկացնում է, որ խնդրի կարգավորման ու մսի արտադրության ծավալների վերականգնման հետ իրենք վերստին կվերականգնեն ամբողջ տեսականին ու քանակությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը