Գյուղերում մորթը կրճատվել է. շուկաներում խուսափում են առանց թղթի միս վերցնել. թանկացման սպասում կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 1-ից ուժի մեջ մտած ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխության պատճառով խանութներում օղին կրկնակի թանկացել է։ Թանկացման սպասում կա նաեւ մսի շուկայում։
Սպանդանոցների մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գյուղերում մորթը կրճատվել է։ «Գումի շուկայի» մսավաճառների շարքում տավարի միս արդեն մոտ 3 օր է՝ չեն բերում։ Նրանք, ովքեր տանն էին մորթը կազմակերպում, սպանդանոցներ դեռ չեն դիմել, իսկ խանութպանները խուսափում են առանց թղթի միս վերցնել։
«Եթե սպանդանոցի թուղթը չունենանք, մեզ անմիջապես 300 հազար տուգանելու են։ Երեք օր է՝ միս չենք վերցրել»,- ասաց մսի շարքում աշխատող կանանցից մեկը։ Այս պահին տավարի մսի գները դեռ չեն բարձրացել՝ 2500-3000 դրամի սահմաններում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին