Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս. «Պուլտ չեն տալիս»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում սնկի պես աճում է տեղադրվող արգելափակոցների թիվը, որոնք վերահսկողությունից դուրս են գործում: Նախ՝ հայտնի չէ, թե ովքեր կամ որ ընկերություններն են արգելափակոցների տեղադրման աշխատանքներն իրականացնում, ում հսկողությամբ:
Բայց սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ բակային տարածքներում արգելափակոց տեղադրելու ծառայությունը հասնում է մինչեւ 500 հազար դրամի: Մարդիկ կան, որոնք այդ գործն անում են 450-480 հազար դրամով: Եթե բնակիչները 30-40 հեռակառավարման վահանակ են ուզում, հնարավոր է դրա հատը 3000 դրամով գնել, իսկ եթե մեկ կամ երկու հատի կարիք կա, ապա դրանց գները սկսվում են 6000 դրամից եւ հասնում են մինչեւ 15 հազար դրամի:
«Ես բնակարան եմ գնել, ուզում եմ մտնել բակ, պուլտ չունեմ Դիմում եմ պուլտ տան, ասում են՝ 2-3 ամիս սպասի, չունենք: Այսինքն՝ ես իմ քաղաքում ունեմ ազատ տեղաշարժի սահմանափակում: Սա Սահմանադրության խախտում է»,-դժգոհեց բնակիչներից մեկը՝ նշելով որ «պուլտը» վաճառում են առանց ՀԴՄ կտրոնի:
«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետարանից փորձեց ճշտել՝ արդյոք այս գործընթացը վերահսկվում է: Պարզվեց՝ արգելափակոցների մասով իրավահարաբերություններն օրենսդրությամբ կարգավորված չեն: Ուղղորդեցին Կենտրոն վարչական շրջան, որտեղից պարզաբանեցին, որ արգելափակոցների տեղադրումը վերահսկվում է վարչական շրջանի աշխատակազմի կողմից, օրինական է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը