Ընդունվելու է միայն բարձրորակ արտադրանքը. Արտակ Դավթյանը հանդիպել է զինված ուժերի մատակարար ընկերություններին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 21-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է զինված ուժերի հետ համագործակցող մատակարար ընկերությունների ու անհատ ձեռներեցների հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ի լրատվության ծառայությունից։
Կարեւորելով նման ձեւաչափով հանդիպումը՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդգծել է, որ զինված ուժերի բնականոն աշխատանքն ապահովում է նաեւ ԶՈւ կարիքների համար ձեռք բերվող ապրանքների եւ ծառայությունների որակյալ եւ ժամանակին մատակարարումը: Նշելով, որ նախկինում մատակարարման առումով եղել են որոշակի թերացումներ, ԶՈւ գլխավոր շտաբի պետը շեշտել է, որ ԶՈւ ղեկավարությունն իր առջեւ խնդիր է դրել վերացնել բոլոր թերությունները եւ մատակարարների հետ համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Խնդիրներից խուսափելու համար գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հորդորել է մատակարար ընկերությունների ղեկավարներին խստորեն հետեւել մատակարարվող ապրանքների եւ ծառայությունների տեխնիկական բնութագրերին եւ պահպանել մատակարարման ժամանակացույցը, քանի որ ցանկացած խախտում բացասաբար է անդրադառնում զինված ուժերի մարտունակության վրա: Արտակ Դավթյանը մատակարարներին հորդորել է նաեւ աշխատել առավել ազնիվ եւ թափանցիկ, լինել նախաձեռնող, հանդես գալ նոր առաջարկներով, իսկ խնդիրների առկայության դեպքում՝ բարձրաձայնել դրանք:
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հիշեցրել է, որ մատակարարվող բոլոր ապրանքատեսակները պարտադիր անցնելու են լաբորատոր փորձաքննություն, եւ ընդունվելու է միայն բարձրորակ արտադրանքը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նաեւ շեշտել է, որ զինված ուժերի ղեկավարությունն առաջնահերթությունը տալիս է հայրենական արտադրողին եւ շահագրգիռ է, որ գնումները կատարվեն տեղական արտադրողից, սակայն միայն այն դեպքում, եթե դա չի ազդելու մատակարարման որակի վրա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը