Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT

Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր
Հայաստան

Ոստիկաններն այլևս սահման չեն պահի, նրանք պետք են Երևանի խրամատներում

Ոստիկաններն այլևս սահման չեն պահի, նրանք պետք են Երևանի խրամատներում

Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, առաջին դրական քայլերից մեկը որոշումն էր, որ ոստիկանության մեծաթիվ աշխատողները պետք է գնան սահման՝ հայրենիքը նաև այնտեղից պահելու։ Վարչապետը ճառ կարդաց, թե մինչ այժմ ոստիկանության հիմնական անելիքը եղել է Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելը՝ ժողովրդին ծեծելու, ահաբեկելու միջոցով, և հիմա, քանի որ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է, այլևս ոստիկանության այդքան մեծ կարիքը չկա։ Մոտավորապես այդպես։

Հետո Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարումից գլուխ չհանեց կամ, ինչպես ասում են, «գցեց ոտքին», ի սկզբանե չկատարեց տված խոստումները՝ ամեն անգամ մեղադրելով նախկին ու նախկինի նախկին իշխանությանը։ Բայց քանի որ մարդիկ չէին կարողանում խոստումներով ու բոցաշունչ ելույթներով կշտանալ և բավարարվել, սկսեցին բողոքի ակցիաներ անել՝ զանազան սոցիալական խնդիրներով։ Բողոքի ակցիաները շատանում էին, բայց ոստիկանները կարծես հրահանգ ունեին չմիջամտելու։ Ի վերջո, իշխանության համբերությունը հավերժ չէ, տեսան, որ այսպես գնալով՝ իշխանություն կկորցնեն, ու սկսեցին անխնա օգտագործել ոստիկանությանը։ Իջևանի ակցիաների ժամանակ ոստիկանությունը «մկրտվեց» բախումներում և տներից բաժիններ քարշ տվեց մարդկանց՝ չմոռանալով հընթացս ծեծել։ Հետո դա դարձավ սովորական բան, և 2020-ից առաջ վերջին բախումն ունեցավ դաշնակցական երիտասարդների հետ։

Երկրում իրավիճակ է փոխվել արդեն, և ոստիկանական մեքենաները սկսել են Հանրապետության հրապարակից այն կողմ չգնալ։ Հրապարակում, Մելիք Ադամյան փողոցում մշտապես կարելի է տեսնել ոստիկանական ավտոբուսներ, որոնք հերթապահություն են անում՝ կարճ ընդհատումներով՝ ի տես բոլորի, որ հսկում են իրավիճակը։

Տեղեկություններ կան այն մասին, որ քննարկվում է ոստիկանությանն այլևս սահմանային դիրքեր չհանելու տարբերակը։ Հայաստանյան ակցիաներին ուժերը չեն բավականացնում։

Հիմա արդեն չենք լսում, թե ոստիկանությունը Սերժ Սարգսյանն օգտագործում էր իշխանությունը պահելու համար, որովհետև նույն ոստիկանության օգնությամբ ու անգործության արդյունքում Սերժ Սարգսյանը տվեց իշխանությունը, բայց Նիկոլ Փաշինյանը նրանց բիրտ օգատգործելով՝ պահում է իր իշխանությունը։ Հիմա մենք տեսնում ենք՝ բողոքի ակցիաներին ոստիկանությունը 15 անգամ գերազանցում է ցուցարարներին, հիմա մենք տեսնում ենք՝ ոստիկանական շարասյունը պատրաստ սպասում է բողոքի ակցիա ցրելու։ Հիմա Նիկոլ Փաշինյանն արդեն այն մտքին է, որ ոստիկանությունը ոչ թե սահմանին է պետք, այլ երկրի ներսում։ Որովհետև երկիրի ներսում նա սահման է քաշել մարդկանց մեջ, բարիկադներ, խրամատ է փորել ու խրամատի իր հատվածում տեղադրել է ծանր հրետանի։

Ու այս ամենի արդյունքում զարմանալի չէ, որ ամեն դեմ կարծիքի մեջ հեղաշրջում տեսնող իշխանության արդարադատության նախարարը հայտարարում է, թե՝ «Թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք իշխանություն ենք ու ունենք ներքին զորքեր»։ Ո՞րն է իշխանության համար անկարգությունը, նրանք արդեն բոլոր ակցիաները համարում են նախկին իշխանության սարքածը։ Կապ չունի, որ քաղաքացին բողոքի ձայն է բարձրացնում ծննդատների փակման դեմ, ՃՈ բալային համակարգի դեմ, սպանդանոցների դեմ։ Նրանց համար դա Քոչարյանի, Վանեցյանի, Սարգսյանի կազմակերպած հեղաշրջում է։ Մարդ չի կարողանում իր բողոքի ձայնը բարձրացնել իրեն հացից զրկելու դեմ, նա անմիջապես պիտակավորվում է։ Ու այսպես նրանք ամեն ինչ վերագրելով հակահեղափոխությանը, հեղաշրջմանը, իրավունք են իրենց վերապահում ոչինչ չանելու և փոխարենը շրջապատում են իրենց մեծաթիվ ոստիկաններով։

Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի ամիս է, ինչ վարում է իշխանությունը բռնի պահելու գործընթաց, առայժմ նրա հենարանը ոստիկանությունն է։