Սպանդանոցներում մորթի արժեքը կազմում է 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500 դրամ՝ մանր եղջերավորի համար և 5000 դրամ՝ խոզի համար
Այժմ գործում է 38 սպանդանոց, ևս 20-ը ներքին հարդարման փուլում են, իսկ 27-ը՝ նախագծման 3-ից ավել կենդանիների տեղափոխումը սպանդանոց կլինի անվճար . մորթի գինը՝ մինչև 10 հազար դրամ: Այս մասին հաղորդում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Տևական ժամանակ է, ինչ մի խումբ անասնապահներ ու մսագործներ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ դեմ արտահայտվելով խոշոր և մանր եղջերավոր անասունների՝ սպանդանոցային պայմաններում մորթ կատարելու պարտադիր պայմանին։
Քաղաքացիների մի մասը կտրականնապես հրաժարվում է օգտվել սպանդանոցների ծառայություններից՝ նախընտրելով սեփական տան բակում կազմակերպել մորթը։ Մյուս մասը, թեև ընդունում է սննդի անվտանգության բարձրացմանն ուղղված գործողությունները, սակայն բողոքում է սպանդանոցների սակավ քանակից և դրանց հեռավորությունից։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզաբանում է խնդրո առարկա հանդիսացող մի շարք հարցեր.
Նախ պետք է նշել, որ Կառավարության այս որոշումը նոր չէ. այն ընդունվել է դեռևս 2018 թվականի փետրվարի 15-ին։ Սակայն հաշվի առնելով գործող սպանդանոցների փոքր քանակը՝ ամբողջությամբ չէր կիրառվում։
Սննդի անվտանգության պետական ծառայությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ այժմ Հանրապետությունում գործում է 38 սպանդանոց, այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 15-ին, գործում էր 22-ը։ Ավելին, այս պահին ևս 20 սպանդանոց ներքին հարդարման փուլում են, 27-ը՝ նախագծման։
Ինչ վերաբերում է մորթի արժեքին՝ ապա այն կազմում է 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500 դրամ՝ մանր եղջերավորի համար և 5000 դրամ՝ խոզի։ Կարևոր է նշել, որ 3 և ավելի կենդանի մորթելու պարագայում մինչև 30 կիլոմետր հեռավորությունից կենդանիների տեղափոխումը սպանդանոց անվճար է։ Տեղափոխումը կատարվում է սպանդանոցի հատուկ նախատեսված մեքենայով։ Արդեն մորթված միսը ֆերմերին ևս կվերադարձվի առանց հավելյալ գումարի։
Սպանդանոցներում հնարավոր հերթերի գոյացման հետ կապված ՍԱՊԾ-ից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ Հանրապետությունում գործող սպանդանոցներն ունեն օրական 30-ից 300 գլուխ կենդանու մորթ կազմակերպելու հնարավորություն։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը