Ի՞նչ նամակ է ուղարկել Կուտոյանը կնոջը և ինչ ցուցմունք է տվել տաքսու վարորդը․ (տեսանյութ)
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից անցել է 4 օր, և շատ հարցեր դեռևս չունեն իրենց պատասխանները: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ Գ. Կուտոյանը հունվարի 16-ին վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի՝ իրեն պատկանող բնակարան, և հաջորդ օրը՝ հունվարի 17-ին, հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել նրա հետ, գնացել են նշված բնակարան, նրա կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է Կուտոյանի դին՝ քունքի վնասվածքով:
Նշենք, որ Կուտոյանը երբեք աչքի չի ընկել ալկոհոլի նկատմամբ հակումով, լուռ, ինքնամփոփ է եղել, բայց նախորդ տարվա դեկտեմբերից հաճախ է ձգտել ալկոհոլի օգտագործմամբ հանգստացնել նյարդերը:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այս գործով: Մասնավորապես, տեղեկացանք, որ դեպքից առաջ Գևորգի Կուտոյանը նամակ է ուղարկել կնոջը, որը անձնական բնույթի է եղել և բավականին սրտաճմլիկ, իսկ կինն էլ մտածել է, որ միգուցե էլի գինովցած է: Բանն այն է, որ շաբաթներ առաջ Կուտոյանն էլի գինովցած իրեն պատկանող զենքով կրակել է պատերին: Իսկ հարևանները, որոնց հարցուփորձ է արվել, հայտնել են, թե պայթյունի նմանվող դմփոցի ձայներ լսել են, բայց կարծել են, թե կողքը շինարարություն է տեղի ունենում, դրա ձայներն են»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը