ԱԺ հանձնաժողովների նիստերի համար փնտրվում են «քայլող» պատգամավորներ
«Փաստը» գրում է. «Նախօրեին մեկնարկեց ԱԺ գարնանային նստաշրջանը, որ խոստանում է բավականին բուռն ընթացք ունենալ։
Սակայն խորհրդարանի հանձնաժողովներում ամեն ինչ չէ, որ հարթ է, քանի որ, տեղեկությունների համաձայն, նիստեր հրավիրելու, քվորում ապահովելու և որոշումներ ընդունելու հետ կապված՝ հաճախ խնդիր է ծագում, հատկապես եթե նիստը, ինչպես ԱԺ-ում են ասում, սովորական է, այսինքն՝ «սենսացիոն», «հասարակությանը հուզող» հարցեր ընդգրկված չեն։
Ըստ տեղեկությունների՝ տարեվերջին հանձնաժողովի նախագահներն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունը ողջ ԱԺ տարածքով «քայլող» պատգամավորներ էին փնտրում՝ հանձնաժողովների նիստեր կազմակերպելու համար։ Խորհրդարանում տեսակետ կա, որ հենց որոշ պատգամավորների նման գործելաոճն էլ առիթ է հանդիսացել, որ Նիկոլ Փաշինյանն ստիպված նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը և անձամբ զբաղվի խմբակցության գործերով։ Սակայն այս ամենի պատճառները միայն պատգամավորների «անհավեսությունն» ու ծուլությունը չեն. ըստ տեղեկությունների, խմբակցությունը ամբողջության մեջ պահել, կարծես թե, չի ստացվի:
Չնայած իշխանական թևը հետևողականորեն հերքում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե «Իմ քայլից» որոշ պատգամավորներ առաջիկայում կլքեն խմբակցության շարքերը, դա մեզ հետ զրույցում հաստատեց իշխանության առանցքային «խաղացողներից» մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը