«Իշխանությունը տղայական պիտի կանչեր, ինֆորմացիա՞ ստանար». Պատգամավորը՝ Կուտոյանի մահվան մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախկին քննիչ, «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանը, իր փորձից ելնելով, խնդրահարույց է համարում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան հետ կապված որոշ դրվագներ․
«Ինքնասպանություն գործող անձն ինքնասպանությունից առաջ որ կրակոցներ արձակի՝ փոքր-ինչ խնդրահարույց է, կամ կարող ենք վկայել այն մասին, որ տվյալ անձը հոգեկան լարվածության մեջ է գտնվում, լարվածությունը հանելու համար կրակոցներ է արձակում կամ ուզում է ինքնասպանություն գործել, բայց չի կենտրոնանում եւ վերջում հասնում է նրան, որ ինքն իրեն է խփում։
Այդ վարկածից ելնելով՝ կարող ենք երկու ձեւով էլ տրամաբանել, բայց քանի որ նախաքննության մանրամասներ չգիտենք, ճիշտ կլինի չմեկնաբանել»։
Նա նաեւ շեշտեց, որ իր համար առավել համոզիչ է ինքնասպանության հասցնելու պաշտոնական մեղադրանքը։ Թե ով կարող է ԱԱԾ նախկին տնօրենին հասցնել ինքնասպանության, պատգամավորը չի կարող ասել, փոխարենը բացառում է, որ իշխանությունների կողմից նա երբեւէ ճնշումների է ենթարկվել, կամ ստեղծված մթնոլորտն է հոգեբանական ազդեցություն ունեցել նրա վրա․ «Որեւէ ձեւով ես չեմ ընդունում նման բացատրություն, միգուցե որոշ ուժեր ցանկանան սլաքներն այդպես տանել, բայց ես կարող եմ վստահեցնել, որ դա կապ չունի իշխանության հետ»։
Եվ որպես ապացույց՝ հիշեցրել է, որ Կուտոյանը որեւէ քրեական գործով չէր անցնում եւ կարգավիճակ չուներ։ «Իշխանությունը տղայական պիտի կանչեր, ինֆորմացիա՞ ստանար»,- հարցրեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը