Կապանում վարչապետի ասուլիսին «հատուկ» են պատրաստվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում մամուլի ասուլիս կտա։ Նա այս մասին գրել էր Facebook սոցիալական ցանցի իր էջում։ Առաջին հայացքից արտառոց ոչինչ չկա, սակայն որքան օրերը մոտենում են, Կապանում տեղի ունեցող խմորումները ջրի երես են հանում հեռուն գնացող նպատակները:
Կապանում պատրաստվում են այդ օրը ճանապարհ փակել՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված որոշ հարցեր բարձրացնել: Կապանյան շրջանակներում քննարկվում է , որ նախաձենությունը համակարգում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանը:
Փաստ է, որ Աղաջանյանն առանց վարչապետի իմացության քայլ չէր անի և ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ նպատակով է ընտրել ասուլիսի վայրը: Մինչև ասուլիսի օրը հավանաբար հայտնի կդառնա, թե կոնկրետ ինչ են պահանջելու ցուցարարները, որը լույս կսփռի նաև տևական ժամանակ ծավալվող այն խոսակցությունները, համաձայն որի՝ Փաշինյանն ուզում է կոմբինատի ղեկավարներին ստիպել այն վաճառել իրենց ուզած մարդուն: Կապանում նաև տեղացիների անուններ են շրջանառվում, ովքեր այս օրերին մարդկանց հետ աշխատանք են տանում՝ ճանապարհ փակելու գործում , կազմակերպիչների անուններում շրջանառվում են Արմեն Փարամազյան և Չեչեն Սամո մականվամբ մարդկանց անունները:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը