Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Սաֆարյանը դա պետք է անի, ոչ թե կրակի վրա յուղ լցնի

Հանրային խորհրդի նախագահ նշանակվելուց հետո Ստյոպա Սաֆարյանը հանդես եկավ մի քանի աղմկահարույց գրառումներով, սակայն դրանցից ամենաաղմկահարույցը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ գրառումն էր, գրում է hraparak.am-ը։

Հիշեցնենք, Սաֆարյանը գրել էր․«Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, "գիշերը" թիրախ են փոխել... Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին...»։ Սաֆարյանը հետագայում հանդես էր եկել պարզաբանմամբ, որը, թերևս, իր հետ քննադատություննների ևս մեկ տարափ բերեց, Սաֆարյանը ասաց,որ հասարակությանը սև-սպիտակի բաժանելու ակնարկ չի ունեցել, այլ հանրահայտ Մաֆիա խաղի սև-կարմիրի ակնարկն ուներ։ ՀԽ-ի՝ Սաֆարյանի նախագահությամբ առաջին նիստն էլ խաղաղ չէր անցել, բավականին բուռն բանավեճեր եղան։

ՀԽ-ի անդամ, հրապարակախոս Արծրուն Պեպանյանին հարցրինք, թե հնարավո՞ր է համարում ՀԽ-ի այս կազմով գործունեությունը՝ նկատի ունենալով, որ Սաֆարյանի գործունեությունը միանշանակ չի ընկալվում․

«Եթե Հանրային խորհրդում բանավեճ չպետք է լինի, էլ ո՞ւմ է պետք այդ Հանրային խորհուրդը, պետք է բանավիճեն էլ, պետք է լեզվակռիվ էլ լինի, եթե դրա կարիքը կա, պետք է եզրահանգման գալ, որ կարողանանք ճիշտ խորհուրդներ տալ կառավարությանը»,- պատասխանեց Պեպանյանը։

Բայց չէ՞ որ ՀԽ անդամները մնալ-չմանալու հարց էին բարձրացնում․

«Հանրային խորհուրդը ունի 45 անդամ, եթե կպարզվի, որ այնտեղ առնվազն 20 անդամ կա, որ ինքնուրույն է մտածում, ինքնուրույն է որոշում կայացնում՝ անկախ նրանից, թե իր եզրակացությունը մյուսի եզրակացությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, եթե պարզվի, որ այդքան մարդ կա, իմաստ ունի շարունակել ՀԽ-ում աշխատել, իսկ եթե կպարզվի՝ մի մասը կառավարվում է, իրենց կարծիքը չեն ասում, էդ դեպքում լավ է դուրս գանք և մեր հասարակական գործունեությունը ուրիշ տեղ ծավալենք, ես հույս ունեմ, որ կլինեն իմ ասած թվաքանակի մարդիկ»։

Պեպանյանից կարծիք հարցրինք Սաֆարյանի գրառման վերաբերյալ։ Նախկինում Վազգեն Մանուկյանին մեղադրում էին քաղաքական հայտարարություններ անելու մեջ․

«Ես խորհուրդ կտամ նրաց, ովքեր Վազգեն Մանուկյանին այդ մեղադրանքը ներկայացնում էին, իրենց դիմեք այդ նույն հարցով և հարցրեք՝ արդյոք պարոն Սաֆարյանի տեսակետը քաղաքակա՞ն չէ, արդյոք դա կողմնապահությո՞ւն չէ։ Ինձ էլ է հետաքրքիր իրենց կարծիքը։ Ես գտնում եմ, որ Հանրային խորհրդի նախագահը պիտի հաշվի առնի երկրում ստեղծված կացությունը, և համարյա թշնամանքի հասնող ագրեսիվությունը, և ջանքեր գործադրի, իր անձի և Հանրային խորհրդի ռեսուրսը օգտագործելով՝ բավանեճը բերենք քաղաքակիրթ հուն, այլապես ես վտանգներ եմ տեսնում։ Ես ՀԽ-ի վերջին նիստի ժամանակ էլ եմ ասել, որը պարոն Սաֆարյանն էր նախագահում, ես այնտեղ էլ եմ ասել, որ կա այդ պրոբլեմը, ես այն տեսնում եմ։ Դա պետք է անի, ոչ թե յուղ լցնի կրակին՝ այս մի թևի կամ այն մի թևի»։

Պեպանյանի խոսքով՝ հենց Հանրային խորհուրդը պետք է ստանձնի հանրությունում տիրող ատելության մթնոլորտը կարգավորելու, և բանավեճը քաղաքակիրթ ուղի բերելու գործը․

«Եթե Դուք ինձ ցույց տաք մեկ այլ սահմանադրական մարմին, որը դա կանի, ու այդ ինտելեկտը կա, իր գործառույթների մեջ դա գրած է, ապա ես շատ ուրախ կլինեմ, որ դա մեկ ուրիշ կառույց անի, ես էլ այլ գործերով զբաղվեմ։ Բայց ես այնքան մտքի խտացում չեմ տեսնում, որքան որ Հանրային խորհրդում կա․ ո՛չ խորհրդարանում կա, ո՛չ կառավարությունում կա, ո՛չ ընդդիմությունում կա, ցաքուցրիվ են։ Իրենց որոլորտներում կայացած 45 հոգին՝ փորձառու մարդիկ, որոնք հեղինակություն ունեն։ Օրենքների մեջ էլ կա, որ եթե հասարակության մեջ լարվածություն է առաջանում, ՀԽ-ի ֆունկցիաների մեջ է մտնում կարգավորելը։ 11 անդամ կարող է ստորագրել և արտահերթ նիստ հրավիրել իրենց օրակարգով, և նախագահը պարտավոր է ենթարկվել։ Խորհրդի նախագահը մի առաձնակի իշխանություն չունի, նա ընդամենը մի ձայն ունի և նիստ վարող է, նա չի կարող կարգադրել խորհրդի անդամներին և այլն, եթե, իհարկե, խորհրդի անդամները ինքնուրույն մարդիկ են»։