Գյուղացիները փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը. պահանջում են մինչև սպանդանոց կառուցելը մորթ իրականացնելու հնարավորություն տալ
Այսօր Շիրակի մարզի Անի խոշորացաված համայնքի Բագրավան, Ջրափի գյուղերի՝ մսի վաճառքով զբաղվող բնակիչները Հայկաձոր համայնքի ճանապարհին բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Երևան–Գյումրի միջպետական ճանապարհը։ Բողոքի պատճառը ՀՀ կառավարության այն որոշումն է, ըստ որի՝ այս տարվա հունվարի 1-ից անասունների մորթը պետք է կատարվի բացառապես սպանդանոցներում։
Tert.am-ի հետ զրույցում Հայկաձորի վարչական ղեկավար Սեյրան Սմբատյանը ներկայացրեց, որ խնդիրը հասկանալու համար ակցիայի մասնակիցներին հանդիպել են մարզպետարանի ներկայացուցիչները։
«Գյուղացիների պահանջն է, որ մինչև սպանդանոց կառուցելը ժամանակ տրվի և ազատ մորթ իրականացվի, որպեսզի կարողանան միս վաճառել։ Նրանք ցանկանում են, որ այս խնդրին կառավարությունն ուշադրություն դարձնի»,- ասաց Սեյրան Սմբատյանը։
Վարչական ղեկավարի խոսքով՝ նախատեսվում է Հայկաձորում կառուցել սպանդանոց, և բնակիչները հույսով դրան են սպասում, սակայն մինչև կառուցումը նրանց խնդրին այլընտրանքային լուծում է հարկավոր։
Նա նշեց, որ ակցիային մասնակցել է մոտ 25 մարդ և նրանք մարզպետարանի ներկայացուցիչներին հանդիպելուց հետո՝ համաձայնության են եկել և սպասում են կառավարության կողմից հարցի լուծմանը։
Tert.am-ի հետ զրույցում Ջրափի համայնքի վարչական ղեկավար Կամո Սարգսյանն էլ նշեց, որ բնակիչների բողոքն արդարացված է, որովհետև չարժե մեկ անասուն մորթելու համար բարդացնել գյուղացու գործը։
«Հայկաձորում նոր են սկսել սպանդանոց կառուցել, չգիտեմ, թե երբ կվերջացնեն, բա մինչև դա ի՞նչ պետք է անենք։ Տրամաբանական չէ, որ գյուղացին անասունը պահելուց հետո մորթ իրականացնելու համար սպանդանոցին գումար վճարի։ Օրինակ՝ ես մեծ ֆերմեր եմ, ինչպե՞ս կենդանուն պահեմ, հետո գումարը իրենց տամ»,- նշեց նա։
Կամո Սարգսյանը նկատեց, որ որոշումը սանիտարահիգիենիկ առումով արդարացի է, բայց ըստ նրա՝ ճիշտ չէ, երբ գյուղացին անասունին մորթում է իր կարիքների համար և դրա դիմաց գումար է վճարում։
Նշենք նաև, որ այսօր ՀՀ կառավարության դիմաց ևս բողոքի ակցիա էին կազմակերպել անասնապահությամբ և մսի վաճառքով զբաղվող հարյուրից ավելի մարդիկ, որոնք նույնպես դժգոհում էին սպանդանոցային մորթի՝ Կառավարության որոշումից և պահանջում վերանայել այն:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը