Վարորդների պատիժը մեքենայի նույնականացման համարի բացակայության պատճառով կարող են մեղմել
Այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է մեքենայի միայն նույնականացման համարի բացակայության դեպքում հանել մեքենայի տիրոջից երկու բալ եւ ենթարկել 20 հազար դրամ տուգանքի։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, առաջին ընթերցմամբ Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, հունվարի 20-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Նա հիշեցրեց, որ գործող օրենսդրությամբ, անկախ մեքենայի վրա բացակայող նույնականացման համարների բացակայության թվից, նախատեսվում է վարորդական իրավունքի զրկում մեկ տարով, ինչը, պատգամավորի կարծիքով, չափից ավելի կոշտ ու երբեմն ոչ միշտ է պատժի արդարացի միջոց։ Պատգամավորը պարզաբանել է, որ երբեմն ավտոհամարանիշի կորուստը վարորդների կողմից աննկատ է մնում։ «Դա պատահում է հենց վարորդների անուշադրության կամ վատ ճանապարհների պատճառով։ Ուստի, պետք է մեղմել նման զանցանքի պատիժը»,- նշել է Պապոյանը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը