Շշուկներ կան, որ հանձնարարվել է դատավորին մերժել Թավադյանի բողոքը․ Հարություն Հարությունյան (տեսանյութ)
«Մենք ունեինք նախագծեր, որ պետք է սկսեինք, բայց կանգնել են, որոշ նախագծեր դադարեցրել ենք, հունվարին սկսելիք նախագծերը կանգնել են։ Առանց սեփականատիրոջ շատ դժվար է առաջ շարժվելը։ Չեմ կարծում, որ Հայաստանում կա լրատվամիջոց, որ առանց ներդրումների կարող է շարունակել իր ծրագրերը»,-լրագրողների հետ զրույցում ասաց «5-րդ ալիք» հեռուստատեսության տնօրեն Հարություն Հարությունյանը, որը Վերաքննիչ դատարանի դիմաց մասնակցում է ի աջակցություն Արմեն Թավադյանի ակցիային։
Հարություն Հարությունյանն ասաց, որ դատարանից դրական ակնկալիք չունի․ «Անգամ շշուկներ եմ ստացել, որ հանձնարարություն կա մերժել»։ Հարցին, թե ո՞վ է հանձնարարել, պատասխանեց․ «Դե, մի հոգի է հանձնարարողը։ Նման շշուկները միշտ ճիշտ են դուրս գալիս, իսկ նրա խոսքը, թե ամեն ինչի հետ կապ չունի, սխալ»։
Աղբյուրը՝ yerevan.today


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը