Անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր բյուջեում նախատեսել գազի սակագնի փոփոխությունը. Ջանջուղազյան
Բյուջետային գործընթացն այնպիսին է, որ դեռեւս նախորդ տարվա օգոստոսին բյուջեի նախագիծը պատրաստ էր եւ հետեւաբար, անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր նախատեսել գազի սակագնի փոփոխությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, « Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով քննարկումն սկսելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով գարնանից գազի սակագնի հնարավոր փոփոխությանը:
«Բայց հարցի մյուս կողմն էլ կա. գիտեք, որ բյուջետային գործընթացը բավարար չափով ճկունություն է տալիս կառավարությանը՝ անհրաժեշտության դեպում, եթե հանկարծ տարվա ընթացքում կարիք լինի որեւէ արտաքին ազդակի ազդեցությունը մեղմելու: Կառավարությունը ունի բավարար չափով գործիքներ եւ վերջին գործիքը ԱԺ-ում օրենքի փոփոխություն առաջարկելն է: Դրա անհրաժեշտությունը համենայնդեպս հիմա չի կանխատեսվում»,-ասաց նախարարը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, որ չի բացառվում, որ ընկերությունը կդիմի սակագնի վերանայմանն հարցով, այս պահին դեռեւս քննարկումները շարունակվում են»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը