«Շատ եմ ցավում, պատրաստ չէի նման բան տեսնել».Արա Բաբլոյան
Ես չգիտեմ` ինչի հետ կապեմ այս ամենը, սպասենք հանգուցալուծմանը: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:
«Ես միայն մի բան կարող եմ ասել, որ մարդիկ երբ որ դժվարության մեջ են լինում հավանական է` պետք է նրանց հոգեբանորեն ինչ-որ մի օգնություն տալ: Ես չգիտեմ` ինչի հետ կապեմ այս ամենը, բայց ամեն դեպքում սպասենք, տեսնենք հանգուցալուծմանը»,- ասաց նա:
Նա նշեց, որ Կուտոյանի հայրն իրեն ընկեր եւ գործընկեր է, ավելի շատ նրա հետ էր շփվում, իսկ Գեորգի Կուտոյանի հետ ավելի շատ աշխատանքային հարաբերություններ են եղել. «Շատ եմ ցավում, ես բնավ նման բանի չէի սպասում, պատրաստ չէի նման բան տեսնել»:
Նշենք, որ ԱԱԾ 39-ամյա նախկին տնօրենի հոգեհանգստին մասնակցում են նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ներկայացուցիչներ եւ ԲՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:
Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը