Կոտայքում ունենք դպրոցներ, որտեղ դեռեւս ջեռուցումն իրականացվում է գազի, փայտի վառարաններով․ մարզպետ
Այո, ցավոք դեռ Կոտայքում ունենք դպրոցներ, որտեղ դեռեւս ջեռուցումն իրականացվում է գազի, փայտի կամ էլեկտրական վառարաններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Կարեւոր.
Այո, ցավոք դեռ Կոտայքում ունենք դպրոցներ, որտեղ դեռեւս ջեռուցումն իրականացվում է գազի, փայտի կամ էլեկտրական վառարաններով, սակայն բացարձակապես բոլոր այդ դպրոցներում ձեռնարկվել են կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրեր՝ ամբողջական եւ վերջնական լուծում տալու այս խնդրին։
Միայն այս պահին՝ մարզի 5 դպրոցներում իրականացվում են կենտրոնացված ջեռուցման համակարգերի կառուցման աշխատանքներ (4-ում՝ ֆին.վերաբաշխումների շնորհիվ, մեկում՝ համայնքի հետ համագործակցության միջոցով):
Հ.Գ. Ըստ այդմ՝ գործնականում անհնար է կոնկրետ այդ դպրոցներում ապահովելու մեր գործընկեր գերատեսչությունների կողմից սահմանված՝ ջերմաստիճանի համաչափ ֆոնը դպրոցի բոլոր անկյուններում։
Հ.Գ.Գ. Բոլոր դեպքերում՝ վստահեցնում եմ, արվում է ամեն ինչ՝ տվյալ դպրոցների դասասենյակներում նվազագույն ջերմաստիճանի ֆոնը երաշխավորված պահելու համար, ինչի համար նաեւ բացի պաշտոնեական վարչարարությունից, իրականացնում ենք նաեւ անակնկալ ստուգայցեր եւ հարկ եղած դեպքում՝ ձեռնարկում ենք կարգապահական միջոցառումներ։
Այդ դպրոցներին առնչվող բոլոր անրամասները՝ տարածված պարզաբանման մեջ»,-նշել է նա։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը