Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մամուլ

Ամանորն անցել է, հիմա արդեն կարելի է բնակչությանը պատրաստել գազի գնի բարձրացմանը

«Փաստը» գրում է․ «Գազի գնի հարցը հանրության համար ամենանուրբ թեմաներից մեկն է, քանի որ այն ուղղակի ազդեցություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Այդ է պատճառը, որ 2018 թվականից խոսվում է ռուսական կողմի հետ բանակցությունների և ամեն գնով գազի գնի թանկացումից խուսափելու անհրաժեշտության մասին։ Այնուամենայնիվ, ռուսական «Գազպրոմը» 2019 թ. հունվարի 1–ից բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար` հազար խմ-ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։

Չնայած այս հանգամանքին՝ ՀՀ–ում ներքին սակագինը մնաց անփոփոխ և բարձրացումը ներքին օպտիմալացման հաշվին պարտավորվեց փոխհատուցել «Գազպրոմ Արմենիան», որը զբաղվում է Հայաստանի ներքին շուկայում գազամատակարարմամբ։

Ըստ էության, սպառողների համար գազի սակագինը մնաց 2018 թվականի մակարդակի վրա։ Ստացվում է, որ իրականում գազը թանկացավ, սակայն բնակչությունը որոշակի ժամանակով չկրեց դրա թանկացման ազդեցությունը։ Սակայն «Գազպրոմ Արմենիան» ստիպված եղավ այդ լրացուցիչ բեռը վերցնել իր վրա:

Ուստի դրանով էր պայմանավորված, որ անցած տարվա ընթացքում ընկերությունը հայտարարում էր, թե պատրաստվում է օպտիմալացումներ կատարել և կրճատել աշխատակիցներին։ Անգամ խոսք էր գնում ընկերությունը մոտ 50 տոկոսով օպտիմալացնելու և շուրջ 1000 միավորով հաստիքացուցակը կրճատելու մասին:

Նաև խոսակցություններ կային ներդրումային ծրագիրն արմատապես վերափոխելու մասին, ինչը անվտանգության ապահովման առումով ռիսկեր կարող էր առաջ բերել։ Սակայն այսպիսի իրավիճակի ստեղծումը չխանգարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսին ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարի, թե կարծում է, որ ռուսական գազի գինը նվազեցնելու տեղ կա:

Իհարկե, ՀՀ իշխանությունները շահագրգռված են, որ Հայաստանում գազի գինը չբարձրանա և չազդի ապրանքների ինքնարժեքի վրա, սակայն թե որքանով են դրանք իրատեսական, հարցի մեկ այլ կողմն է։ Եվ, ըստ այդմ, ողջ 2019 թվականի ընթացքում հայկական և ռուսական կողմերի միջև բանակցությունները շարունակվեցին։

Բնակչության շրջանում լուրջ անհանգստություններ կային, թե գազի գինը կարող է հենց 2020 թվականի հունվարից բարձրանալ, սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավաստիացրեց, որ Ռուսաստանի կառավարության և «Գազպրոմ» կորպորացիայի հետ բանակցությունները շարունակվում են եռակողմ ձևաչափով, և Հայաստանում գազի սակագինը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի բարձրանա։

Սրանով ՀՀ իշխանությունները փորձում էին բնակչությանը նախապատրաստել, որ գազի գնի բարձրացում լինելու է, բայց ոչ ձմռան ամիսներին, երբ բնակչության կողմից մեծ քանակությամբ գազ է սպառվում։

Իսկ 2019 թվականի վերջին ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունն ու «Գազպրոմ Արմենիան» ստորագրեցին պայմանագիր, ըստ որի, հայկական կողմին տրվող ռուսական երկնագույն վառելիքի գինը 2020 թ. սահմանի վրա կլինի 2019-ի գնային տրամաբանության մեջ և չի թանկանա։ Ավելին, դեկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանն էլ ավետիս տվեց, թե ՌԴ նախագահի հետ քննարկել են այդ հարցը: Դե, բնական է, Ամանորի շեմին չարժեր մարդկանց տրամադրությունները գցել, դա շատ մեծ հարված կլիներ իշխանության վարկանիշին:

Եվ իշխանության սատելիտները սկսեցին հեգնել բոլոր նրանց, ովքեր անհանգստություն էին հայտնում գազի գնի բարձրացման հետ կապված, իշխանականները նախամանորյա PR էին կազմակերպել: Մի խոսքով՝ «մե ծիծաղ, մե ուրախություն»...

Մարդկանց մեջ հույսեր առաջացան, թե այս ամենը նշանակում է, որ 2020 թվականի ընթացքում կապույտ վառելիքի գինը չի բարձրանա, սակայն դա այդպես չէ, քանի որ գազն արդեն թանկացել է, ուղղակի դա դեռևս սպառողների վրա չի ազդում։

Եվ պատահական չէ, որ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, թե չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար: «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետև այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմն» իր վրա է վերցրել:

Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսինքն՝ այսօր խոսք է գնում այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանին գինը բարձրացել է»,- ավելացրել է հանձնաժողովի նախագահը: Ի դեպ, երեկ այս տեղեկությունը հաստատեցին նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում:

«Չի բացառվում, որ ընկերությունը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով»,-տեղեկացրել են ընկերությունից:

Իսկ իշխանականները շարունակում էին գլուխը թաղել ավազի մեջ «այս պահին» ձևակերպման «կրուտիտով»:

Մի խոսքով, բացառված չէ, որ արդեն ապրիլից (կամ հունիսի 1-ից) ականատես լինենք գազի գնի բարձրացմանը՝ տարբեր լուրերով 5-10 դրամի սահմաններում, որը անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանում ապրանքերի թանկացման, բարդացնելու է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, նոր հարված է հասցնելու մարդկանց գրպանին:

Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում իշխանությունների հանրային վարկանիշի նվազում է նկատվում, ապա այսպիսի իրավիճակի ստեղծումը կառավարության համար լուրջ խնդիրներ է ստեղծելու։ Բացառված չեն նաև բողոքի տարբեր դրսևորումները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։