«Մանվել Գրիգորյանի տանը նկարահանած իրերն իրականում նկարահանվել են ուրիշ վայրում». Արսեն Մկրտչյան
Մանվել Գրիգորյանի ձերբակալության օրը նրա տան խուզարկության մասին տեսանյութում ցուցադրված իրերը հայտնաբերվել են ուրիշ վայրում, իրականում նկարահանվել են ուրիշ վայրում: Այս մասին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակհայտարարել է գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ այն, որ դա մոնտաժ է, որ իրականությանը չհամապատասխանող է այդ տեսանկարահանումը, այն, որ այդ իրերը նկարահանված են այնտեղ, որտեղից չեն հայտնաբերվել, ինքը գիտեր գործին ներգրավվելու հենց երկրորդ օրը. «Իսկ թե անձամբ ո՞վ է դրանով զբաղվել, կարևոր չէ: Կարևոր է, թե ո՞վ է թույլ տվել կամ հրահանգավորել»,- ասել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ ու antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը օրերս ֆեյսբուքյան լայվով հայտարարել էր, թե հավաստի տեղեկություններ ունի, որ գեներալի տան խուզարկության ժամանակ նկարահանված, «այսպես ասած, «տուշոնկա» օպերացիան կազմակերպվել ու մոնտաժել է այն ժամանակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Պաշտպանը վստահ է, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերջնական որոշումն ընդունվել է ոչ դատարանում, և ոչ էլ դատախազությունում. այդ որոշումն, ըստ նրա, ընդունվել է երկրի ղեկավարի մակարդակով:
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի հայտարարությանը, թե նախաքննության փուլում ինքը մի քանի անգամ նախաքննական մարմնին միջնորդել է փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, բայց մերժում է ստացել, և, որ ակտիվորեն համագործակցել է գեներալի փաստաբանների հետ, Արսեն Մկրտչյանը նշել է՝ ասել, որ իրենք ակտիվ են համագործակցել, նշանակում է՝ ոչինչ չասել: «Արման Թաթոյանն այսօր ուղղակի մասնակցություն ունի կոնկրետ Մանվել Գրիգորյանի կյանքը փրկելուն»,- ասել է պաշտպանը. «Հանձին Արման Թաթոյանի՝ մենք այսօր ունենք մարդու իրավունքների պաշտպանի կայացած ինստիտուտ»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը