Ի՞նչ տեղեկություններ են փորձել հեռացնել Գեորգի Կուտոյանի կենսագրականից
Hetq.am–ը գրում է.
«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կենսագրությունը hy.wikipedia.org կայքում խմբագրվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Վիքիպեդիայի» խմբագրումների պատմությունների
Գեորգի Կուտոյանի մահվան մասին լուրն ամենաթարմ խմբագրումն է, որը կատարվել է hy.wikipedia.org-ում զետեղված Կուտոյանի կենսագրականում։ Ստորև ներկայացնում ենք փոփոխությունների ժամանակագրությունը և փոփոխված-խմբագրված տեղեկությունը։
ԱԱԾ նախկին տնօրենի մահվանը նախորդող օրը՝ 2020 թվականի հունվարի 16-ին, ջնջվել է նրա կենսագրությունը, սակայն կարճ ժամանակ անց այն վերականգնվել է մեկ այլ մասնակցի կողմից։ Կենսագրությունը ջնջող մասնակցի անունը «Գեորգի Կուտոյան» է եղել։
Նույն գործողությունները կատարվել են այս տարվա հունվարի 3-ին։ Այդ օրը կենսագրությունը ջնջել է կրկին «Գեորգի Կուտոյան» անունով մասնակիցը, սակայն վերականգնվել է։ Դրանից հետո արդեն «46.71.150.60» IP հասցեից են ջնջել կենսագրությունը, որը կրկին վերականգնվել է։ IP հասցեն ցույց է տալիս որպես Վանաձոր քաղաքում գրանցված հասցե։
Միանշանակ հնարավոր չէ պնդել, որ օգտատերը եղել է հենց ԱԱԾ նախկին տնօրենը։ Տեսականորեն չի բացառվում նաև, որ հենց ինքն է եղել։
Գեորգի Կուտոյանի կենսագրականում փոփոխություն է եղել նաև 2019 թվականին։ Մայիս ամսին մի օգտատեր ավելացրել է Կուտոյանի և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի բարեկամական կապի մասին տեղեկությունը։ Հունիսի 21-ին մեկ այլ օգտատեր ջնջել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ դա ոչ նշանակալի տեղեկատվություն է։
ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրականում ավելի վաղ՝ 2018 թ-ի մայիսի 10-ին է ավելացում արվել։ Ավելացվել է տեղեկություն, որ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։
«Վիքիպեդիան» ազատ բովանդակությամբ բազմալեզու հանրագիտարան է, որը կառուցում են Վիքիպեդիա կայքից օգտվողները և խմբագիրները՝ ազատ խմբագրման ձևաչափով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի Սևակի փողոցի բնակարաններից մեկում այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը