Հնչել է 30-40 կրակոց․ Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ ՔԿ
Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։
«Դեպքի վայրում հայտնաբերվել է Գերոգի Կուտոյանի դին հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև GLOCK տեսակի ատրճանակ։ Տեղում մենք պարզել ենք, որ իր զենքն է, պարգևատրման կարգով ստացել է Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից, կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ սենյակում, պատերին վնասվածքներ։ Հայտնաբերվել է 3-4 տասնյակից ավելի պարկուճներ, գնդակներ։ Գործով որևէ տվյալ չունենք՝ արդյոք որևէ մեկը լսել է կրակոցների ձայնը։ Հրազենյաին վնասվածք կա քունքի շրջանում, իսկ դիմածնոտային հատվածում վնասվածք չկա։
Դեպքի վայրում կնոջ և հոր մասնակցությամբ գործողություններ ենք կատարում այս պահին էլ, այլ որևէ անձ չի եղել դեպքի վայրում, բացի քննիչներից, փորձագետ-մասնագետներից։ Հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։ Խնդրում եմ հոդվածին չխաբնվել, քանի որ ունենք հետևյալ պատկերը՝ հայտնաբերվել է Կուտոյանի դին, այս պահին եղած տվյալներով հարուցում էինք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու՝ կարող է լինել սպանություն, կարող է լինեն սպանություն քողարկված ինքնասպանությամբ։ Հետագայում համալիր փորձաքննություններով ու քննչական գործողություններով կպարզվի, թե ինչ է տեղի ունեցել»։
Նա հավելեց՝ փորձաքննությամբ կպարզեն՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կա, թե ոչ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Մամուլում շրջանառվում է ինքնասպանության վարկածը։ Մասնավորապես, «Հրապարակի» տեղեկություններով՝ ոստիկանները երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար