ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող գործերով որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործերի շրջանակներում չի հարցաքննվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Մամուլում շրջանառվում է ինքնասպանության վարկածը։ Մասնավորապես, «Հրապարակի» տեղեկություններով՝ ոստիկանները երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից։
Կայքի տեղեկություններով` դեռևս հայտնի չէ, թե ում տանն են հայտնաբերել ԱԱԾ նախկին տնօրենի դին, քանի որ ըստ հայտարարագրի Կուտոյանը ընդամենը մի բնակարան է ունեցել , և այդ բնակարանը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում Ս․ Զորավարի փողոց 44-1 հասցեում։
Կուտոյանն ամուսնացած էր և 4 տարեկան անչափահաս երեխա ուներ, նա 39 տարեկան էր:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»