Բալային համակարգը պատգամավորներին չի վերաբերում
ԱԺ պատգամավորների խախտումների համար մենք ենք վճարելու. բալային համակարգը նրանց չի վերաբերում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է դերասայն Գեւորգ Գրիգորյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արդյոք մարդիկ տեղյակ են, որ ԱԺ պատգամավորները, ովքեր բալային համակարգի համար քվեարկել են, անձեռնամխելի են այդ իսկ օրենքի առաջ։ Նրանց հատկացված պետական համարանիշերը պատկանում են ազգային ժողովին, եւ ՃՈ չգիտի թե կոնկրետ որ համարը ումն է։ Նրանց խախտումները ուղարկվում են ազգային ժողով, որտեղ իր հերթին պետբյուջեից վճարվում են բայց նորից եմ ասում՝ բալերից,նրանք չեն զրկվելու, դա մեզ համար է միայն։
Այդ օրենքը չի տարածվում նաեւ ոստիկանության աշխատակիցների վրա։ Գործող սիստեմը նույնն է, նրանց տուգանքները գնում են ՆԳՆ։ Այսինքն Հայաստանում տուգանողը ինքը չի տուգանվում եւ չի մտնում բալային համակարգի մեջ, ինչպես նաեւ չեն տուգանվելու ռուսական համարներով մեքենաները։ Սա մի օրենք է, որը վերաբերվում է միայն մեր նման հասարակ մարդկանց, ինչքանով է դա արդար, ինչու են բարեփոխումները միտված հարվածելու, առանց այդ էլ հալածված մարդկանց։
Ուզում են բացի ճանապարհներից նաեւ տնե՞րը բեռնաթափվեն։Այս չմտածված, ոչ տրամաբանական բալային համակարգը 3 բանի է բերելու, գործազրկության թվի աճին 50.000 - 60.0000 ամենաքիչը, հանցաքործությունների թվի աճին եւ արտագախթի։ Իսկ նորին մեծություն ընտրյալները կլինեն անձեռնամխելի, կուշտ, տաք եւ պարգեւավճարված, ո՞ր արժանիքի համար ԱԱԾ-ն գիտի:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը