Երևանի քայլած թաղապետերի գործունեությունից հանրության դժգոհությունը գնալով մեծանում է
«Իրատես» թերթը գրում է.
«Հաշվի առնելով, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածը մայրաքաղաքում է ապրում, Երևանի ղեկավարությունը Փաշինյանին գրեթե հավասար իշխանություն ունի։ Պարզվում է՝ այս իշխանությունն էլ իր բացառիկ դերակատարներն ունի, ճիշտ է, ոչ կոկորդիլոսասեր, բայց դրան ձգտող։
Երևանի քայլած թաղապետերի գործունեությունից հանրության դժգոհությունը գնալով մեծանում է։ Իշխանափոխությանը հաջորդած ժամանակահատվածում թաղապետերի մասին հանրությունը լսեց այն ժամանակ միայն, երբ ամանորյա բանկետների համար միլիոններ դուրս գրվեցին բյուջեից։
Նրանց գործունեությունն այս ընթացքում միայն դրանով է առանձնացել։ Մինչդեռ տարբեր համայնքների բնակիչներ պատմում են, որ թաղապետարաններում շատ բան չի փոխվել, որևէ հարցով դիմելու համար պետք է ժամերով այս կամ այն չինովնիկին սպասել, իսկ երբ հաջողվում է «բռնացնել» վերջիններիս, խնդիրը «պաս» են տալիս այս կամ այն բաժնի ղեկավարին ու ձեռնունայն ճանապարհում համայնքի բնակչին։ Իսկ թաղապետերը միշտ չէ, որ հասանելի են, ավելին, նրանցից շատերի պահվածքը թաղապետարանների աշխատակիցներին էլ է սկսում հունից հանել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը