Իշխող թիմի որոշ անդամներ սկսել են «խաղեր տալ» այլ ուժերի հետ
«Իրատես» թերթը գրում է.
«Սեփական թիմակիցների հանդեպ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը գնալով խորանում է։ Ամենեւին պատահական չէ, որ նա «պատասխանատու» գործերը վստահում է միայն սեփական ընտանիքի անդամներին։
Մեր տեղեկություններով, Փաշինյանին ամենից շատ մտահոգում է այն, որ իր թիմի որոշ անդամներ սկսել են այլ քաղաքական ուժերի, ներկայացուցիչների հետ «խաղեր» տալ եւ հարմար պահի կարող են դաշտը փոխել ու մենակ կթողնել իրեն։
Արթուր Վանեցյանին ուղղված սաստկացող քննադատության ալիքն էլ խորքում ուներ մեկ այլ նպատակ։ Փաշինյանի թիմի ներսում որոշ մարդիկ կարող են Վանեցյանից ավելի ըմբոստ լինել ու հայտարարել այնպիսի բաներ, որոնք ԱԱԾ նախկին պետը չի կարող դեռեւս ասել։
Դրան զուգահեռ, «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք վանեցյանական թեւին են հարում, այլ խոսքով, ներսից օգնում են նրան։ Ու այս ամենը, բնականաբար, Փաշինյանի աչքից չի կարող վրիպել, ինչը ստիպում է «թաթիկներ կտրող» վարչապետին ավելի նյարդային արձագանքել ու առավել անխնա լինել սեփական թիմից պոկված բեկորների նկատմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը